Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել իր կանադական շրջագայությունից եւ գրել.

Կանադական շրջագայությունը տևեց մեկ շաբաթ, որի ընթացքում ունեցա 2 մենահամերգ: Այդ մեկ շաբաթում հասցրեցի ծանոթանալ և աշխատել հետաքրքիր մարդկանց հետ, լիցքավորվեցի հանդիսատեսի անսահման էներգիայից և Հայաստան վերադարձա անմոռանալի հիշողություններով:

Հրապարակված լուսանկարներից մեկում երգչուհին կրում է զինվորական հագուստ: