Կուրթանեցին գնում է կոլտնտեսության նախագահի մոտ և ասում.

- Ընկեր Հ.-յան, ձիուն տոկը տվելա:

Ընկեր Հ.-յանն էլ թե.

- Տո լավա արել, ձին ի՞նչ գործ ուներ ստոլբի գլխին։

.....................................................................................................................................................................................................................

Երիտասարդ աղջիկը տարիքն առած ծերունուն.

-Հայրիկ ջան, քանի՞ տարեկան եք...

-82...

-Իրո՞ք, բայց ես Ձեզ չէի տա...

-Հա հենց գիդես ես էլ կարա՞մ...

.....................................................................................................................................................................................................................

Լոռեցին տղային պիտի հեռագիր ուղարկի Մոսկվա, որ իրենց հարևանի տղան մահացել է:

Փոստում իմանում է, որ ամեն բառի համար պետք է փող տա, սկսում է հեռագիրը կրճատել ըստ ունեցած գումարի չափի:

Կրճատում-կրճատում վերջում գրում է «Մացակ Վարդգես վսյո»:

3 օր անց գալիս է պատասխան հեռագիր «վաա՜»...

.....................................................................................................................................................................................................................

Լոռեցին մտնում է տուն, տեսնում զոքանչին` ավելը ձեռքին, ասում է.

-Այտա, էդ թռնը՞մ ես, թե՞ արդեն պասադկա ես արել:

.....................................................................................................................................................................................................................

... Ռուբենը ձմերուկ է առնում բերում տուն, անկողնու վերմակի տակ պահում, որ հաջորդ օրը կտրեն: Երազում տեսնում է, որ էս երեխեքը ձմերուկը կտրել ու համով-համով խլպշտում են:

Այսահարված վեր է թռնում ու մթության մեջ սկսում ձմերուկը փնտրել և հանկարծ ձեռքը ընկնում է կնկա հետույքին:

Շոշափելով ասում է. - Էլի լավ պրծանք, էս շան լակոտնին մի դիլիմն են հաջողացրել՝ տարել:

.....................................................................................................................................................................................................................

Սովետի տարիներին, Հեռավոր Արևելքում ծառայող լոռեցի զինվորը տուն նամակ է ուղարկում․

«Տեղս նեղ ա, թե կով ունեք, ծախեք, թե ունեք ոչ` առեք-ծախեք, եկեք ինձ ազատեք»:

.....................................................................................................................................................................................................................

- Գևո, որ մին կնգանդ հետ քնեմ, իրուր բաջանաղ չենք ըլը՜մ:

- Չէ, ապո, քվիտ ենք ըլըմ: 

.....................................................................................................................................................................................................................

... Ռուբենը էշով գնում է Երևան: Կանգառում կանգնած տրամվայից էշին կապում է, ինքը մտնում շուկա:

Որոշ ժամանակ անց շուկայից դուրս գալով, տեսնում է ոչ էշը կա, ոչ էլ տրամվայը: Զարմացած ասում է.

«Լա՜վ, էշը չորս ոտ ուներ, ասենք գլուխն առել, կորել ա, բա էն անդեր շուշաբանդն ի՞նչ էլավ»:

Հաջորդ անգամ Երևան գալով, էշին կապում է էլեկտրասյունից, մտնում խանութ: Խանութից դուրս գալով` տեսնում է էշը չկա, բայց տեղը մի ոստիկան է կանգնած: Զարմանքից քար կտրած` մոտենում է ու ասում. «Բարիհաջողում, էշ ջան»:

Դեռ խոսքը չավարտած` էս ոստիկանը սրա փորին մի էն տեսակ քացի է տալիս, որ էս խեղճ մարդը կպչում է պատին: Փորը բռնած` կրկին մոտենում է և ասում. «Էշ ջան, էդ լավ ա, որ մարդ էս դառել, բայց դե էդ անտեր քացի տալը մտահան չես արել»: 

.....................................................................................................................................................................................................................

Մի կիրովականցի բիձա էշի հետ գնալիս է լինում, մեկ էլ անտառում քեֆ անող ջահելների ա հանդիպում.....Սրանք թե` Հոպա'ր, արի մի թիքա արա ...

Նստում է... Ջահելները իրար աչքով էն անում ու սկսում կենաց խմել...

֊Խմում եմ էշի կկենացը:

֊Ես էլ եմ էշի համար խմում:

֊Էշ ջան ողջ էղնես:

Ու էդպես, սաաաաղ էշի կենացն էն խմում ....Բիձեն լուռ լսում է, վերջում բաժակը վերցնում-ասում.

֊Տղերք ջան, ես էլ եմ Իմ էշի կենացը խմում, որ սենց լավ շրջապատի տեր ա: 

.....................................................................................................................................................................................................................

Մեկը հարբած, հալից ընկած, մտնում է ավտոբուս: Աջ շարքում նստածներին ասում է՝ դուք սաղդ դեբիլ եք, ձախ կողմը նստածներին էլ` սաղդ անբարոյական եք....

Ձախ շարքից մի տիկին հուզված.

-Ի՞նչ ես դուրս տալիս, այ ալկաշ, ես բարոյական կին եմ, երբեք չեմ դավաճանել իմ ամուսնուն....

-Լավ, լավ, էլ խի ես ձենդ գլուխդ գցըմ, վեր կաց` գնա աջ շարքըմ նստի.....

....................................................................................................................................................................................................................

Անեկդոտները` ԼՈՌՎԱ ՀՈւՄՈՐ ֆեյսբուքյան էջից: