Mediamag.am-ը գրում է.

 

Զրադաշտականությունը՝ հին համաշխարհային կրոն է, որն իր ազդեցությունն է ունեցել իսլամի և քրիստոնեության կայացման գործում: Զրադաշտ քրմերը հավատում էին, որ տոտեմը մեծ ազդեցություն ունի մարդու ճակատագրի վրա և կազմել են 32 ցիկլանոց զրադաշտական հորոսկոպ:


Յուրաքանչյուր ցիկլ բացում է որոշակի կենդանի կամ թռչուն: Զրադաշտերը համոզված էին՝ մարդը որքան շատ է նման իր տոտեմին, այնքան նա հաջողակ կլինի կյանքում:

Ուշադրություն. հիշեք, որ տոտեմային տարին սկսում է մարտի 21-ից: Այդ պատճառով, եթե դուք ծնվել եք հունվարի 1-ից մարտի 20 ժամանակահատվածում՝ ձեզ հովանավորում է նախորդ տարվա տոտեմը: Օրինակ, եթե դուք ծնվել եք 1978թ. փետրվարի 25-ին, ձեր տոտեմն այն է, որը հովանավորում է 1977 թվին, այսինքն՝ կուղբ:

Եղջերու

1938, 1970, 2002, 2034

Այս տարիներին ծնվածները՝ ուժեղ են, խարիզմատիկ և սկզբունքային: Նրանք միշտ ճշմարտության կողմնակիցներ են: Նրանք ունեն բազմաթիվ նոր մտքեր, որոնք շտապում են կյանքի կոչել: Թերություններից են՝ երբեմն նրանց պակասում է ինքնավստահությունը:

Ոչխար

1939, 1971, 2003, 2035

Ոչխարի տոտեմի տակ ծնվածների համար կարևորը՝ զգալ, որ իրենք ինչ-որ նմանատիպ հայացքներով միության մաս են կազմում: Նրանք հարգում են ավանդույթներն ու ժառանգական կապերը: Հրաշալի կատարողներ են, որոնք ղեկավարի հովանավորության կարիք ունեն:

Մանգուստ

1940, 1972, 2004, 2036

Այս տարիների ծնվում են ստեղծագործ և ազատատենչ մարդիկ: Նրանք բաց են, նրանց համար խորթ են գաղտնիքների պահպանումը: Մանգուստները շատ են սիրում ավանտյուրաներ, ըդորում նրանց միշտ սպասում է հաջողությունը: Մանգուստին կարելի է վստահել, նրանք երբեք չեն թողնի մտերիմին դժբախտության մեջ:

Գայլ

1941, 1973, 2005, 2037

Չափազանց խիզախ մարդիկ են, որոնք չեն վախենում ոչ մի դժվարությունից: Եթե նրանք ձանձրանում են, կարող են հանգիստ մտնել ինչ-որ պատմության մեջ: Հանգիստ կյանքը՝ գայլերի համար չէ: Հանուն մտերիմների՝ նրանք պատրաստ են ամեն ինչի:

Արագիլ

1942, 1974, 2006, 2038

Շատ ազնվազարմ մարդիկ են: Տունն ու ընտանիքը՝ նրանց համար ամենից կարևորն են: Սիրում են ճանապարհորդել, բայց միշտ վերադառնում են տուն: Նրանց համար շատ կարևոր է հարմարավետությունը, բայց նույն ժամանակ բնավորությամբ նրանք մինիմալիստ են: Ամուսնանում են միայն իրական սիրո առկայության դեպքում:

 

Ամբողջությամբ կարդացեք՝ ԱՅՍՏԵՂ: