Կապիկներն ու շները գնահատում են մարդկանց արարքները և մեծ սեր են տածում բարի մարդկանց նկատմամբ:
Գիտնականների կատարած բացահայտման արդյունքները հրապարակվել են Neuroscience & Biobehavioral Reviews ամսագրում:
Մասնագետները նշում են, որ անցկացված հետազոտությունները վկայում են այն մասին, որ կապիկներն ու շներն ի վիճակի են գնահատել ուրիշների արարքները: Ամենայն հավանականությամբ, վայրի բնության մեջ կապիկները դա անում են իրենց սոցիալական խմբերի ներսում: Իսկ շները սովորել են գնահատել մարդկանց վարքը նրանց հետ սերտ հարևանության արդյունքում: