Ի՞նչ կլիներ, եթե բանակում ծառայեին աղջիկները. այս խորագրով էլ BlogNews.am-ը ներկայացնում է իր տոնական, մի քիչ հումորային ֆոտոշարքը բանակից: Մալադոյ Ձյունիկը և Լիլիթը մի քանի ժամ ծառայեցին հայկական բանակում, որտեղ ամեն ինչ անում էին իրենց աղջկական ոճում:


Առավոտը Լիլիթի համար շատ գունավոր էր, քանի որ կրում էր իր սիրելի, կարմիր գիշերազգեստը, մարզվելիս էլ չէր դժգոհում. հարմար հագուստը և իր կողմից ընտրված վարժությունները նրան առույգություն էին տալիս: Դե իսկ լոգարանում սափրվելու փոխարեն Ձյունիկը թարմացնում էր շրթներկը, իսկ վարդագույն տաք գլխարկով և տաք սվիտերով գիրք կարդալը պարզապես հաճույք էր:

 

Աղջիկների սիրելի զբաղմունքներից մեկն էլ ուտելիք նկարելն է, իսկ եթե այն գունավոր և գեղեցիկ է, միանշանակ տեղ կգտնի Ձյունիկի Ինստագրամում: «Իմ զենքը, իմ շպարի պարագաներն են». այսպես էր մտածում Լիլիթը, երբ զենք մաքրելու փոխարեն կարգի էր բերում իր շպարվելու պարագաները: Դե իսկ, ինչ աղջիկ, եթե շարային քայլով անցնելու ժամանակ չներկայանար իր ամենասիրելի և կարևորը՝ ոճային զգեստով: 

 

 

 

 
 
 
 
 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։