ԽՈՅԵՐ

Այսօր լավ կանեք ուշադրություն դարձնեք այն մարդուն, որի անունը ձեզ շատ է դուր գալիս: Արեք առաջին քայլը եւ հնարավոր է' ձեր անձնականում էլ դրական փոփոխույուններ լինեն:

ՑԼԵՐ

Այսօր ընտանիքում ֆինանսական խնդիրներ կառաջանան: Դրանք լուծելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց ի վերջո դուք կհասնեք հաջողության:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր երջանիկ օրերը դեռեւս առջեւում են, իսկ անցյալի համար պետք չէ տխրել: Նոստալգիան, իհարկե, լավ բան է, բայց կյանքում միշտ պետք է առաջ նայել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Պետք չէ ենթարկվել սադրանքների: Այսօր ձեր ծնողները կսկսեն քննարկել ձեր երկրորդ կեսի վատ կողմերը: Բայց մի լսեք նրանց, նրանք ոչ միայն ճիշտ չեն, այլեւ պետք էլ չէ, որ խառնվեն ձեր անձնական կյանքին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ հետ կխոսի այնպիսի բաների մասին, որոնք ոչ միայն ձեզ հետաքրքիր չեն լինի, այլեւ տհաճություն կպատճառեն: Աշխատեք ցույց տալ նրան, որ ցանկանում եք վերջ տալ այդ խոսակցությանը: Այդպես երկուսիդ համար էլ լավ կլինի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ընկերների հետ մի քննարկեք ձեր անձնական կյանքը: Հատկապես, խուսափեք անուններ հնչեցնելուց: Ձեր շատախոսության պատճառով հնարավոր է' անախորժությունների մեջ ընկնեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ խորհել ապագա ծրագերի մասին: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե հետագայում որքան արագ դրանք կյանքի կկոչեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր գնալ գեղեցկության սրահ եւ կարգի բերել սանրվածքը: Մի փոքր ջանք թափեք եւ դիմեք նաեւ այլ ոճային փոփոխությունների:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է կատարվում ձեր անձնական կյանքում: Փորձեք նրան ամեն ինչ մանրամասն բացատրել, որպեսզի նա հասկանա իր հետագա անելիքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կշփվի ձեր մտերիմների հետ, քանի որ նրանք ընդհանուր լեզու չեն գտնի: Եթե նմանատիպ հանդիպումն անխուսափելի է, ուրեմն ստիպված եք լինելու ինքներդ հարթել նրանց միջեւ ծագած անախորժությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա իմանալ, թե որն է ձեր լավ կամ վատ տրամասրության պատճառը: Բայց նա իրեն շատ ադեկվատ կպահի, ինչի համար եւս պետք է գոհ լինեք:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ լավ կանեք հիշեք ձեր անցյալի ամենավառ պահերը: Հիշողությունները ոչ միայն դրական տրամադրություն կպարգեւեն ձեզ, այլեւ կօգնեն ամրապնդել հարաբերությունները: