Life.panorama.am-ի զրուցակիցը երգչի Մարգարիտա Բարխոյանն է: Երգչուհին հայտնել է, որ այս շրջանում գերհագեցած աշխատանքային պրոցեսում է. «Վերջին շրջանում բավականին ակտիվ եմ աշխատում: Արդեն իսկ նոր տեսահոլովակ եմ նկարահանել, որի պրեմիերան կկայանա Նոր տարվա առաջին օրերին, բացի դրանից, եւս մեկ տեսահոլովակ էլ եմ նախատեսում նկարահանել, որի նախապատրաստական փուլում ենք: Նախորդ' «Հարսի շորով» տեսահոլովակից շատ չի անցել, սակայն ես դադար չեմ վերցնում ու բուռն աշխատանքային գործընթացում եմ: Նշեմ, որ այսուհետ նման տեմպով եմ աշխատելու, այդպես պահանջում է հանդիսատեսը, ում խոստացել եմ պարբերաբար նոր աշխատանքներ ներկայացնել»,- նշեց Մարգարիտան:

 

Բացի առանձին գործելուց, երգչուհին ու եղբայրը' Վլադիմիր Բարխոյանը, շուտով կրկին համատեղ աշխատանք կներկայացնեն. «Ես ու Վլադիմիրը պատրաստվում ենք համատեղ դուետ ներկայացնել: Մենք արդեն իսկ երկու համատեղ ձայնասկավառակ ունենք եւ բավականաչափ աշխատել ենք միասին: Տարիներ անց' հիմա կրկին զուգերգ կներկայացնենք: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը ես եմ: Սա շատ կարեւոր աշխատանք է մեզ համար: Հանդիսատեսը սպասում է մեր զուգերգին ու կարոտում է մեր դուետը, այնպես որ մեր համատեղ տեսահոլովակը կլցնի այդ կարոտը»,- պատմեց երգչուհին:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում