BlogNews.am-ը գրում է. Դերասանուհի Ելենա Վարդանյանը հեռուստատեսությունում դադար է վերցրել, փոխարենը կայքի հետ զրույցում պատմել է, որ նկարահվել է նոր տեսահոլովակում, որտեղ հանդես է գալիս երգչուհու կարգավիճակում:

 

«Տաղանդավոր և երիտասարդ DJ EGO-ն ինձ դեռ վաղուց առաջարկել էր միասին համագործակցել: Ես երգչուհի չեմ և չեմ էլ փորձում դառնալ, պարզապես ինձ դուր եկավ, թե ինչպես է նա վերաբերվում իր աշխատանքին և թե ինչ երգ է ստացվելու»,-մանրամասնում է Ելենան:

 

«Շատ հավանեցի գաղափարը և որոշեցի երգել: Ես երգում եմ թատերական ներկայացումներում, բայց նման մեծ մաշտաբային փորձ իհարկե չէր եղել: Իմ և DJ EGO-ի համար սա առաջին տեսահոլովակն էր, հույս ունենք որ կսիրվի: Երգն արել ենք, որպեսզի մի քիչ դրական և ուրախ լիցքեր փոխանցենք, որ մի առանձնապես լուրջ բան չկա»:

 

Հունվարին արդեն կլինի Ելենա Վարդանյանի և DJ ЕGO-ի «Թե հոգնել ես» երգի պրեմիրան: Երգի խոսքերի հեղինակը Գոհար Հունանյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: