1960-80 թթ. Արկադի Բրոննիկովը այցելել է Խորհրդային միության տարածքում գտնվող ուղղիչ հաստատություններ և լուսանկարել դաջվածքներ ունեցող հազարավոր մարդկանց՝ «ապակոդավորելու» դրանց նշանակությունը և օգնելու ջրի երես դուրս բերել շատ հանցագործություններ՝ դաջվածքներով բացահայտելով հանցագործներին:
 

Դոլարների, երկնաքերների ու հրացանի պատկերումը մարմնի վրա նշանակում է սեր ամերիկյան մաֆիային բնորոշ կենսակերպի նկատմամբ:

 


Եկեղեցիների, տաճարների, սրբերի ու հրեշտակների պատկերումը կրքավանդակին կամ մեջքին վկայում է գողության հակված լինելը:


 

 


Գանգերը վկայում են սպանության համար դատապարտվածության մասին:


 

Պարանոցին դոլարի նշանով ժապավենի դաջվածքը վկայում է, որ հանցագործը փողեր լվացող է:


 

Ութաձև աստղի պատկերումն էլ վկայում է բարձրաստիճան գող լինելու մասին:


 

 

 

Պարանոցին փաթաթված օձը վկայում է թմրանյութերից ունեցած կախվածության մասին:



Ուսադիրների դաջվածքները վկայում են համակարգի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի մասին:



Վարդի պատկերով դաջվածքը խոսում է այն մասին, որ հանցագործի 18 տարին լրացել է բանտում: