«Նման բան չկա: Ես երեխայի չեմ սպասում, սակայն, Տա աստված, մոտ ապագայում մեր ընտանիքում համալրում լինի»,-Asekose.am-ին ասաց դերասանուհի Ելենա Վարդանյանը' անդրադառնալով այն ասեկոսեներին, ըստ որոնց' նա այլևս չի նկարահանվում «Դոմինո» սիթքոմի 3-րդ եթերաշրջանում հղի լինելու պատճառով:

 

Դերասանուհու' սիթքոմում չնկարահանվելու պատճառներն այլ են.

 

«Բանն այն է, որ երրորդ եթերաշրջանում նախատեսված էր, որ 3 գլխավոր հերոսների' Նարեկի, Մհերի և Սոսի պատմությունները այլ ուղղությամբ են զարգանալու: Այս դեպքում իմ հերոսուհին սիթքոմում այլևս անելիք չուներ: 3 տնօրենների կերպարներն էլ փոխվել են: Որևէ խնդիր իմ և ռեժիսորի' Հարութի միջև չի եղել, ես նրան ուղղակի պաշտում եմ: Կարող եմ ասել, որ այս սիթքոմի ստեղծծագործական խումբը լավագույն խումբ է, որի հետ ես աշխատել եմ:Մեծ սիրով կցանկանայի շարունակել իմ ածխատանքը նրանց հետ սիթքոմի շրջանակներում, սակայն սյուժետային փոփոխությունները դա թույլ չեն տալիս: Սակայն ես մեծ սիրով կհետևեմ սիթքոմի 3-րդ եթերաշրջանի սերաներին' տանը' բազմոցին նստած»:

 

 

Մանրամասները` այստեղ: