People պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ու նրա վեց երեխաները սկսել են հաճախել հոգեբանի մոտ: Ընդգծվում է, որ դերասանուհին իրեն պինդ է պահում հանուն երեխաների:
Պարբերականի տվյալներով՝ Բրեդ Փիթը նույնպես հայտարարել է, որ վերջին շաբաթների իրադարձություններից հետո իրեն զգում է կոտրված սրտով դատարկ մարդ:

 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաձայնագրի պայմաններով՝ Փիթը, Ջոլին ու երեխաները պետք է գնան համատեղ խորհրդակցություններ հոգեբանի մոտ: Հաղորդվել էր նաև, որ Բրեդ Փիթը ընկճված վիճակում է Անջելինա Ջոլիից ամուսնալուծվելու պատճառով: