Բրեդ Փիթի մոտ այժմ ծանր ժամանակներ են, քանի որ դերասանը բաժանվել է Անջելինա Ջոլիից և զրկվել երեխաներին հաճախ տեսնելու իրավունքից, որոնց նա պաշտում է։ US Magazine-ին աղբյուրը մանրամասներ է պատմել Փիթի հոգեվիճակի մասին։

 


«Նա չի ցանկանում հավատալ, որ իր կյանքը վերածվել է դժոխքի։ Այժմ նա շատ ընկճված է, բայց զսպում է իրեն հանուն երեխաների։ Երեխաները միակն են, որոնց մասին նա մտածում է։

 

Փիթին շատ են աջակցում նրա բարեկամները, ընկերները և նրա օգնականը։ Բրեդը մշտապես կապի մեջ է մոր հետ», -ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը վերջերս համաձայնության են եկել, որով դերասանուհին ստացել է ժամանակավոր լիակատար խնամքի իրավունք երեխաների հանդեպ։ Փիթը կարող է միայն ժամանակ առ ժամանակ այցելել երեխաներին, այն էլ միայն երրորդ անձի ներկայությամբ։