Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին խոսել են բոլորը՝ Բրեդ Փիթից մինչև Դալայ-Լամա։ Եվ միայն իրադարձության գլխավոր հերոսուհի Անջելինա Ջոլին է դեռ լռություն պահպանում: Գուցե դա է պատճառը, որ ԶԼՄ-ները ամեն օր անհանգստացնում են աստղային զույգի մտերիմներին, որպեսզի ինչ-որ տեղեկություններ ստանան դերասանուհու մտադրությունների մասին։ Եվ դա անարդյունք չի եղել. աղբյուրները հայտնել են սենսացիոն նորություն։
Ասում են, որ Ջոլին իսկական դավադրություն է հյուսում Բրեդ Փիթի դեմ, որի նպատակն է վարկաբեկել Փիթին, ոչնչացնել նրա հեղինակությունը։

 

Սիրուց ատելություն մեկ քայլ է։ Դեռ 2013 թվականին Անջելինան Բրեդին անվանում էր «հրաշալի հայր», իսկ այսօր մեղադրում է նրան երեխաների նկատմամաբ դաժան վերաբերմունքի համար։

 

«Էնջին հայտարարել է, որ մտադիր է ոչնչացնել նրան։ Եթե Բրեդը խանգարի նրա՝ երեխաներին միանձնյա խնամելու մտադրությանը, Էնջին նրան «կփոշիացնի»», -ասել է աղբյուրը։