Խոյ

Ցերերկային ժամերն ավելի լավ է անցկացնել ընտանեկան շրջանակում կամ զուտ տնային մթնոլորտում: Եթե երեկոյան միջոցառում է ծրագրվում, կարելի է ժամանակ հատկացնել դրա նախապատրաստմանը կամ հանգստանալ, ուժեր հավաքել, քնել: Պարտադիր չէ պահպանել ռեժիմը: Ամենահետաքրքիր իրադարձությունները սպասվում են օրվա վերջում: Հիանալի ժամանակ է երեկույթի, ժամադրության, հյուրեր ընդունելու կամ հյուր այցելելու, ստեղծագործական ելույթի համար:

 

Ցուլ

Ցուլերի ուշադրությունն այսօր կկենտրոնանա մերձավոր շրջապատի վրա: Դա կարող է լինել ընկերների, ազգականների շրջանակը կամ կոլեկտիվը, որը ժամանակավոր ձեզ համար ընտանիք է դարձել: Անձնական կարիքների բավարարման համար առավել հարմար է օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ կարող եք հետևել ձեր սկզբունքներին կամ ավելի շատ ժամանակ հատկացնել սեփական հետաքրքրություններին: Երեկոն կլինի հետաքրքիր և ուրախ:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում առօրյա հոգսերը թողնել երեկոյան: Տնտեսական և կենցաղային մանրուքներով, ինքնազգացողությամբ ավելի լավ է զբաղվել օրվա առաջին կեսին: Երեկոյան ձեզ կարող է սպասվել հաճելի անակնկալ: Գերազանց կանցնի ռոմանտիկ, զվարճալի, գովազդային բնույթի միջոցառումը: Հնարավոր է հաջող հաշտեցում, շահեկան ծանոթություն: Որոշ զվարճանքներ ծախսատար կլինեն, սակայն ամեն ինչ կփոխհատուցի դրական մթնոլորտը:

 

Խեցգետին

Մինչ երեկո Խեցգետինները ճիշտ կանեն կողմնորոշվել սեփական տրամադրությամբ և ինքնազգացողությամբ: Առավոտյան բացառված չեն անակնկալները, սակայն խորաթափանց, զգայուն Խեցգետինների մեծամասնության համար դրանք սպասված կլինեն և հատուկ զարմանք չեն առաջացնի: Երեկոյան արժե կասկածամտորեն վերաբերվել անսպասելի նվերներին, պահանջկոտ լինել գնումների որակի նկատմամբ, փողերն անիմաստ չվատնել:

 

Առյուծ

Օրվա առաջին կեսին Առյուծներին օգտակար է հանգստանալ և նվազեցնել ծանրաբեռնվածությունը, քանզի երեկոյան պետք է լիովին պատրաստված լինեք: Ինչ-որ տեղ պատրաստվելիս արժե ուշադրություն հատկացնել իմիջին: Կախված հանգամանքներից և սեփական առաջադրանքներից՝ ավելորդ չի լինի ընդգծել ձեր սեքսուալությունը կամ վայելչատեսությունը, նրբագեղությունը, հաջողակությունը: Արժե ուշադիր լինել հագուստի և աքսեսուարների ընտրության մեջ:

 

Կույս

Կույսերի մոտ կարող են վերակենդանանալ անձնական երջանկության հույսերը: Հնարավոր է ֆինանսական խնդիրների լուծման հետաքրքիր հնարավորություն գտնեք: Օրվա առաջին կեսին վատ չի աշխատի ինտուիցիան, երևակայությունը իրականությանը շատ մոտ պատկերներ կնկարի: Երեկոյան մոտ հոտառությանն արժե հակադրել փորձը, ծրագիրը, հաշվարկը: Չարժե նոր քայլ կատարել, եթե հարյուր տոկոսով վստահ չեք դրա հաջողությանը:

 

Կշեռք

Այսօր իրադարձությունները դրական կդասավորվեն Կշեռքների համար, ինչն ամբողջությամբ կզգացվի երեկոյան: Չնայած անձնական հաղթանակին կամ ծրագրած միջոցառման հաջողությանը՝ կարող եք ինչ-որ բանից դժգոհ մնալ: Եթե կասկածամիտ եք, ձեզ կարող է հետապնդել դժգոհությունը ձեզանից, կարող է տագնապեցնել ֆինանսական վիճակը, վշտացնել անհաջող ծախսը կամ չիրականացված սպասումը: Խորհուրդ է տրվում ավելի ինքնավստահ լինել:

 

Կարիճ

Օրվա ընդհանուր մթնոլորտը Կարիճների համար բարենպաստ է, հատկապես ներդաշնակ կզգան իրենց կանայք: Հանուն սեփական հանգստության՝ աստղերը խորհուրդ են տալիս մնալ ձեր երևակայությունների աշխարհում և չլքել հարմարավետության այդ գոտին: Օրվա երկրորդ կեսին կարող եք սեփական ցանկությունն անհապաղ իրականացնելու գայթակղություն ունենալ, սակայն ռիսկի եք դիմում սխալ թույլ տալ: Բացառված չէ, որ գերագնահատեք ձեր պոտենցիալը:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են իրադարձությունների հաճելի շրջադարձի հույս ունենալ: Օրվա երկրորդ կեսին կպարզվեն հեռանկարները, օրինաչափորեն կիրականանա ձեր ցանկությունների կամ հաշվարկների մի մասը: Աստղերը խոստանում են, որ կստանաք հնարավորություն, կանխավարձ կամ նախկին գործերի համար պարգևատրում: Հնարավոր է ձեզ տրվի կարգավիճակ, որին վաղուց եք արժանացել: Եթե սպասելիքը չի իրականացել, չարժե նեղանալ մարդկանցից կամ ճակատագրից:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները գտնվում են զգացմունքային կամ ֆինանսական ռիսկի գոտում: Խնդիր չի լինի, եթե լավ եք տիրապետում ձեզ և ճիշտ եք դրել առաջնայնությունները: Հաշվի կառնեք բոլոր հանգամանքները և, եթե անհրաժեշտ լինի, ժամանակին կփոխեք վարքագիծը՝ առանց ձեզ համար վնասի: Ռիսկերն աճում են, եթե խաղացող եք, արկածախնդիր, կրքոտ ստեղծագործ անհատականություն, ուժգին սիրահարված եք, մեկին խորապես կապված եք, ազատ չեք մի շարք բարդույթներից:

 

Ջրհոս

Ջրհոսների պահվածքն այսօր կարող է կախված լինել ընդհանուր ինքնազգացողությունից կամ հոգեկան վիճակից: Ցանկալի է պահել հանգստությունը, օրգանիզմը կամ հոգեկան աշխարհը ավելորդ ծանրաբեռնվածությունների չենթարկել: Ներքին անհավասարակշռվածությունը կարող է դրդել արարքների, որոնք ձեզ սովորաբար հատուկ չեն: Իրադարձությունների նման շրջադարձի հավանականությունն ավելի բարձր է օրվա երկրորդ կեսին:

 

Ձկներ

Ձկների համար ավելի ներդաշնակ է օրվա առաջին կեսը: Դրական տրամադրվածությունը կօգնի չնկատել հիվանդությունները, չսևեռվել տհաճությունների վրա, հաճույք ստանալ ներկա պահից: Երեկոյան շատ բան կախված կլինի ձեր նպատակներից, օրակարգից, կազմակերպվածությունից, պարտքի զգացումից, ձեր ցանկությունները կառավարելու ունակությունից: Որքան էլ տարօրինակ է, հենց ինքնակարգապահությունը ձեր երեկոն հաճելի կդարձնի: