Շուրջ երեք տարվա հեռուստատեսային դադարից հետո դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, կրկին վերադառնում է հեռուստաէկրաններ: «Արմենիա TV»-ի նոր եթերաշրջանում Հայկը կներկայանա, ինչպես ինքն է ասում՝ դասական սիթքոմի շրջանակում.
«Եթե անկեղծ՝ նոր նախագծի մասին խոսել կդժվարանամ, քանի որ ամեն բան դեռ շատ խմորման փուլում է: Միայն մի բանն է հստակ՝ կլինի դասական սիթքոմ, որը ամբողջովին կհամապատասխանի սիթքոմի պահանջներին, եւ կլինեմ ես, իսկ թե ինչ այլ դերասաններ կմասնակցեն, հայտնի չէ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայկն ու պատմեց նոր նախագծի ստեղծման մասին.
«Իրականում արդեն երեք տարի է, ինչ «Արմենիա TV»-ի հետ բանակցությունների մեջ ենք, պարզապես ոչ մի տարի չէինք գալիս ընդհանուր հայտարարի: Եվ ահա այս տարի, կարծես թե, համաձայնության եզրեր ենք գտել ու շուտով հեռուստադիտողը մեր համագործակցության ականատեսը կլինի: Նախագծի սցենարական գաղափարը մերն է, իսկ արդեն տեխնիկական իմաստով կկայանա մեր գլխավոր գործընկեր «Արմենիա TV»-ի օգնությամբ.,- hավելեց նա:
Հարցին, թե Հայկը կարոտե՞լ էր հեռուստատեսային աշխատանքին, պատասխանեց.
«Աշխատանքային ու հեռուստատեսային վազքի իմաստով, անկեղծ, չէի կարոտել, բայց այ հեռուստադիտողի հետ անընդհատ շփմանը, նրաց արձագանքներին ու ոգեւորությանը, ինչ խոսք, շատ էի կարոտել ու հենց դա էր հեռուստաէկրաններ վերադառնալուս գլխավոր պատճառը: Իրականում, հեռուստատեսային աշխատանքը հոգնեցուցիչ է, ֆիլմի նման չէ, որ երկու տարի աշխատես ու 1.5 ժամանոց շատ որակյալ արտադրանք տաս, այստեղ կարճ ժամանակում հնարավորինս որակյալ գործ պետք է անես, ինչը ահռելի մեծ էներգիա ու ժամանակ է խլում, բայց մենք հավատարիմ ենք մնալու մեր բարձր որակին»:
Շարունակությունն` այստեղ: