Մամուլում լուրեր են պտտվում, որ «Արմենիա TV»-ի մի շարք հեռուստասերիալների սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը պատրաստվում է շուտով ամուսնանալ ԱՄՆ-ից ժամանած հարուստ երիտասարդի հետ:
Tert.am Life-ը փորձել է Դիանյից պարզել' արդյո՞ք դա իրականությանը համապատասխանում է, թե՞ ոչ:
Հարցը հնչեցնելուց հետո Դիանան անակնկալի եկավ եւ ծիծաղով պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատսխանում, իսկ անձնական կյանքիս մասին սովորաբար չեմ խոսում»: