Apple կորպորացիան նորացրել է այֆոնների գործառնական համակարգն այն բանից հետո, երբ նախորդ տարբերակը խոցելի Էր դարձել վնասաբեր ծրագրային միջոցների համար:

 

Ինչպես հայտնել Է Lookout հետազոտական ընկերությունը, Trident անվանումով լրտեսական ծրագիրն օգտվում էր այֆոնների գործառնական համակարգի երեք խոցելի տեղերից՝ չարագործներին թույլ տալով լիակատար վերահսկողություն ստանալ շարժական սարքերի նկատմամբ:

 

Նշվում Է, որ վնասաբեր ծրագրային ապահովման միջոցով հաքերները հետեւում Էին օգտատերերին՝ Skype, Gmail, FaceTime եւ Mail.Ru հանրաճանաչ հավելվածների միջոցով հավաքելով նրանց անձնական տվյալները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: