Խոյ

Այսօր անհանգստությունները մեծ ինտենսիվություն են ստանում: Կարող է սրվել վտանգավոր խաղերի, խոշոր խաղադրույքների նկատմամբ հակումը: Կարող են վերադառնալ մոռացված զգացմունքները, հատկապես` բացասական: Եթե ինչ-որ բանում ներգրավված եք, դժվար կլինի կանգ առնել: Խելամիտ փաստարկները չեն ազդի Խոյերի վրա, եթե նրանք սիրահարված են: Ֆինանսական ծախսերում կարևոր է չանցնել կրիտիկական սահմանը: Եթե ինչ-որ պարտքեր ունեք, այսօր ձեզ կարող են հիշեցնել դրանց մասին:

 

Ցուլ

Օրը կարող է դրական սկսվել, սակայն հետագա իրադարձությունները կարող են զգալի անհանգստություն պատճառել: Ընտանիքում լարված հարաբերությունների նախադրյալներ կան: Կարող են հին պահանջների, իշխանության և տանը հեղինակության համար պայքարի միտումներ ի հայտ գալ: Ընտանեկան կամ այլ միջոցառումը հարաբերությունների հուսալիության փորձություն կլինի: Դուք ի վիճակի եք հարթել ցանկացած կոնֆլիկտ, եթե ժամանակին սկսեք զբաղվել դրանով:

 

Երկվորյակ

Այսօր լավագույնը կլինի այն Երկվորյակների դրությունը, ովքեր կպահպանեն ռացիոնալ մտածելու և ցանկությունները սանձելու ունակությունը: Ցանկացած հաճույք լավ է, քանի դեռ չի սկսել բացասական անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա: Սահմաններից դուրս գալու գայթակղությունն ավելի մեծ կլինի, եթե հյուրընկալվել եք ինչ-որ մեկին, ցանկանում եք ուրիշներից ետ չմնալ, ինչ-որ մեկի վրա անմոռանալի տպավորություն թողնել:

 

Խեցգետին

Խեցգետինները, հատկապես կանայք, այսօր գտնվում են աստղերի հատուկ հովանավորության ներքո: Չնայած հարմարավետության և կյանքի այլ ուրախությունների նկատմամբ սիրուն` անխոցելի կլինեք գայթակղությունների համար և կրիտիկական սահմանը չեք հատի, օրինակ` խոշոր խաղադրույքներ չեք անի, չեք ծախսի ավելի շատ գումար, քան այս պահին ունեք: Հնարավոր է նախկին զգացմունքների կամ հարաբերությունների հին սցենարի ուժգին ազդեցություն ձեզ վրա:

 

Առյուծ

Բուռն զգացմունքների օր է: Շատ քիչ Առյուծների կհաջողվի դիմակայել իրենց ուժգին ցանկություններին: Հնարավոր են ապակառուցողական զգացմունքներ: Փորձե՛ք ոչ թե ճնշել ձեր պոռթկումները այլ դրանց անմեղ կիրառում գտնել: Վերահսկե՛ք ոչ միայն բացասական, այլև դրական հույզերը: Չարժե երեխաներին փաթաթել ձեր հոգատարությունը կամ սիրելիին խեղդել ձեր անսահման սիրով: Ավելորդ քաշ չհավաքելու համար մի՛ տարվեք ալկոհոլով կամ բարձր կալորիականությամբ դելիկատեսներով:

Կույս

Կույսերն անձնական կյանքի հիանալի հեռանկարներ ունեն, եթե մի շարք կանոններ պահպանեն: Հարգանքով վերաբերվե՛ք ուրիշների գաղտնիքներին, թուլություններին, միայնության մեջ մնալու ցանկությանը: Խուսափե՛ք զգացմունքների չափազանց ցուցադրական արտահայտումից և նույնն էլ պահանջե՛ք զուգընկերոջից: Մի՛ ներխուժեք սիրելիի հոգու մեջ, մի՛ պարզեք հարաբերությունները և լուրջ տարաձայնությունների դեպքում խուսափե՛ք ավելորդ ճնշումից: Սիրելիին մի՛ դրեք նաև պատվանդանին և մի՛ աղոթեք նրան, ինչպես Աստծուն: Եթե պահպանեք այս կանոնները, հարաբերությունները շատ ջերմ կլինեն:

 

Կշեռք

Այսօր պահպանվում է անձնական հարաբերությունների ռոմանտիկ կամ զգացմունքային ձևաչափը: Շատ Կշեռքներ, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, սուր գայթակղություն կունենան շփումը տեղափոխելու ինտելեկտուալ և ընկերական հարթություն, ընկերուհիներին դարձնելու հավատարիմ ընկերներ: Աստղերը հիշեցնում են, որ եթե ձեր և մյուսների զգացմունքները ներդաշնակ են, մնացածը դժվար չի լինի, իսկ բառերի անհրաժեշտություն կարող է չզգացվել:

 

Կարիճ

Կարիճների պահվածքին այսօր բնորոշ չէ զսպվածությունը: Սովորական հաջողությունը ձեզ քիչ կլինի: Եթե մի բան ձեզ դուր գա, կանգ առնել չեք կարողանա:  Ձեր գործողությունները կարող է ղեկավարել զգացմունքային էյֆորիան, ստեղծագործ կամ խաղային ազարտը, ձեր հնարավորությունների իրական մասշտաբն ապացուցելու ցանկությունը: Դուք կարող եք համառել ինչպես ազնիվ արարքներում, այնպես էլ վնասակար սովորություններում: Ժամանակին զգացե՛ք արգելակելու պահը, ավելորդությունները կվնասեն, առաջին հերթին, ձեզ:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին անհրաժեշտ է հոգևոր հավասարակշռություն: Անկառավարելի զգացմունքայնությունը կաղավաղի իրադարձությունների պատկերները և ամեն ինչ ձեզ կեղծ կներկայացնի: Կարող եք չափազանցել ձեր թերությունները կամ արժանիքները, գերագնահատել կամ թերագնահատել ձեռբերումները: Ձեզ համար նշանակալի մարդկանց կա՛մ կսկսեք իդեալականացնել, կա՛մ նրանց նկատմամբ բացասական զգացմունքներ կտածեք:

 

Այծեղջյուր

Այսօրվա էմոցիաները խոշորացույցի նման խոշորացնում են ձեր բոլոր զգացմունքները և կասկածները: Օրվա ընդհանուր ֆոնը բավականին ներդաշնակ է, սակայն շատ Այծեղջյուրներ տխերու թեմա կգտնեն: Օրինակ` կարող են բացասական կանխատեսումներ անել` հիմնվելով նախկին անհաջողությունների փաստի վրա: Աստղերը հիշեցնում են, որ այդպես դուք ձեզ ծրագրավորում եք և թույլ չեք տալիս, որ ձեզ բազմաթիվ տաղանդներն արտահայտվեն: Մտածե՛ք լավի մասին, հոռետեսություն թույլ մի՛ տվեք, և ձեր հնարավորություններն ինքնաբերաբար կբազմապատկվեն:

 

Ջրհոս

Թե ինչ տպավորություններ ձեզ վրա կթողնի այս կիրակին, կախված է սեփական զգացմունքները ղեկավարելու ձեր ունակությունից: Դրական տարբերակի դեպքում` էմոցիոնալ վերելք կապրեք և իրադարձությունների ցանկացած դասավորության դեպքում էլ անուղղելի լավատես կմնաք: Իսկ եթե ղեկավարվեք ձեր զգացմունքներով, երեկոյան ձեզ քամած կիտրոնի պես կզգաք: Փառասեր Ջրհոսների համար այսօր վտանգավոր են ռևանշիստական տրամադրությունները, նախանձի զգացումը, վրեժի ցանկությունը:

 

Ձկներ

Այս օրերը կընդգծեն ձեր ուժեղ կողմերը, բարեհաջող պայմաններ կստեղծեն ինքնազգացողության լավացման համար: Ձեր հույսերի մեծամասնությունն արդարացված է, սակայն բացառված չեն նաև չափազանցված սպասումները: Հնարավոր է`  ինչ-որ տեղ գերագնահատում եք ձեր ուժերը, ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան իդեալականացնում եք: Օրը լավ է երկչոտ և թույլ Ձկների համար, այն նրանց կօգնի հաղթահարել պարտվողի հոգեբանությունը և հավատալ հաջողությանը` ի հեճուկս ցանկացած անբարեհաջող կանխատեսման և մշուշոտ կանխազգացումների: