Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ օգտակար գործունեության վրա, որն ունակ է համոզիչ արդյունք տալու: Օրակարգում կարող են հայտնվել նախկին գործերը, որոնք դադարեցվել էին, կամ որոնցում սխալներ էին բացահայտվել: Ցանկալի է նպատակասլացություն և պրագմատիզմ դրսևորել, բացառել քամահաճույքները, մանկամիտ պահվածքը՝ հատկապես ղեկավարության ներկայությամբ: Չարժե արմատապես փոխել իմիջը:

 

Ցուլ

Ցուլերը կարող են հենց առավոտից տրամադրվել անշտապ, բայց արդյունավետ աշխատանքի: Այսօր կարելի է չվախենալ լուրջ խնդիրներից, փոխարենը կարող եք լավ նորություններ ստանալ: Անսովոր իրավիճակից արագ գլուխ կհանեք: Պայմաններ են ձևավորվում ձեր անհատական որակների ներդաշնակ բացահայտման համար: Կարող եք կիրառել օգտակար գիտելիքները, ցուցադրել կրթվածություն, ընդլայնել անձնական ազդեցության գոտին:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում շեղվել վերջին օրերի անհանգստացնող իրադարձություններից, որպեսզի նորից անցնեն տան բարեկարգման կամ ամուր նյութական հիմքի ստեղծան քրտնաջան աշխատանքին: Աստղերը հուշում են, որ ձեր բարեկեցության հիմքը կարող են լինել ոչ միայն փողերը, իրերը և անշարժ գույքը, այլև լավ կրթությունը, լայն աշխարհայացքը, օգտակար կապերի առկայությունը: Հնարավոր է հաջողությամբ լուծվի հին խճճված խնդիրը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում բաց թողնել ընդհատված երկխոսությունն ակտիվացնելու գերազանց պահը: Չնայած հնարավոր անակնկալներին և առանձին դժվարություններին՝ իրավիճակը լավատեսություն է ներշնչում: Օրը հարմար է բանակցությունների, կրթության, խորհրդատվությունների, դատական լսումների վերսկսման համար: Որոշ անսպասելի պահեր անհանգստության առիթ կտան: Եթե պատրաստ չեք, հանդիպումը կարել է հետաձգել մինչ վաղը:

 

Առյուծ

Առյուծները ստիպված կլինեն ստեղծագործական աշխատանքից անցում կատարել առօրյային, սակայն դրանում էլ ստեղծագործելու դաշտ կա: Պետք կգան կարևոր հմտությունները, որոնք ձեռք եք բերել վարժությունների, որոնումների, խոչընդոտներ հաղթահարելու ընթացքում: Դրական արդյունք կտա հստակ նպատակով հմտորեն ծրագրված գործունեությունը: Ապագայում բարեկեցության համար արժե հրաժարվել հարմարավետությունից ներկայում, որպեսզի ուղղեք անցյալի սխալները:

 

Կույս

Կույսերը երկար սպասված առաջխաղացում կունենան: Ընդ որում՝ արտաքին իրադարձությունների սլաքն ավելի շուտ ուղղված կլինի դեպի հետ,  ինչը թույլ կտա ձեզ վերադառնալ օգտակար գաղափարներին և կապերին: Կարող եք մասնագիտական գործունեության, անձնական կյանքում բարդ փոփոխությունների համար վճռականություն ձեռք բերել: Հնարավոր է սրվի հետաքրքրությունը ճանապարհորդությունների նկատմամբ:

Կշեռք

Կշեռքների ուշադրությունը կգրավի տունը, գրասենյակը, զբաղեցրած տարածքը: Հնարավոր է ստիպված լինեք ջանալ՝ հանուն մտերիմների, թանկագին հյուրերի, զուգընկերոջ: Ճանապարհորդության մեջ ակտուալ թեմա կլինի տրանսպորտային միջոցի հարմարավետությունը կամ կայանման վայրի, հյուրանոցի որոնումը: Շատ առաջադրանքներ կլուծվեն առանց խնդիրների, եթե ունեք ֆինանսական միջոցներ, շահեկան կապեր կամ տիրապետում եք օտար լեզվի:

 

Կարիճ

Կարիճներին այս օրը խոստանում է խնդիրների կառուցողական լուծում: Վարպետության նոր գաղտնիքներ սովորելուց կարելի է ժամանակավորապես անցնել ծանոթ, գործնականում տանուլ չտվող հնարքներին: Հնարավոր է առիթ ունենաք վերադառնալ նախկին փորձարկումներին, հին կոլեկտիվ փորձի օգտագործմանը: Հնարավոր է անհրաժեշտություն լինի կապվելու ֆինանսական կամ իրավաբանական հարցերով խորհրդատուի հետ:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել իրենց գործերի նյութական կողմին: Աստղերը հիշեցնում են, որ ձեր կյանքի տվյալ փուլը հակում է ոչ այնքան ասկետիզմի, որքան ռեսուրսների խելամիտ բաշխման, գրագետ կառավարման: Եթե միջոցների գերծախս է եղել, ցանկալի է ժամանակին վերականգնել նախկին հավասարակշռությունը: Ինքնաբուխ գնումները խորհուրդ է տրվում թողնել հատուկ դեպքերի համար՝ չդարձնելով սովորություն:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր ունակ են հերթական հաղթանակը տանել իրենց կամ հանգամանքների նկատմամբ: Սակայն արդյունքը կստանաք ջանքերից հետո, հնարավոր է՝ սթրեսներից և լիակատար փակուղուց հետո: Լուսավորումը, օգնությունը սպասվում են հենց կրիտիկական պահին: Նույնիսկ հոգեկան և ֆիզիկական վերելքի վիճակում չարժե օրգանիզմը ենթարկել խիստ ծանրաբեռնությունների, այլապես մտահղացումներն իրագործելու ուժ չի մնա:

 

Ջրհոս

Ջրհոսները ճիշտ կանեն զբաղվել բարդ առաջադրանքներով, որոնց լուծումն ակնհայտ չի երևում: Առաջին փորձը կարող է անհաջող լինել. ռիսկի եք դիմում բաց թողնել արժեքավոր առանցքային պահ: Բացառված չէ, որ ձեզանից պահանջվի զոհ կամ ժամանակավորապես ուրիշի պարտականությունները ստանձնելու պատրաստակամություն: Բացահայտումները, որոնք ի հայտ կգան գլուխկոտրուկը լուծելու գործընթացում, ընդմիշտ կմնան ձեր հիշողության մեջ:

 

Ձկներ

Ձկների համար հաջող օր է, որը թույլ կտա դժվար իրավիճակից անսովոր ելք գտնել: Վերջին իրադարձությունները և ապրումները կարող են դրդել հերթական փորձարկմանը: Կհաջողվի հետաքրքիր սրամիտ քայլ կատարել: Շտկելով ռազմավարական ծրագրերը՝ ավելի լավ է ամեն ինչում հույսը չդնել ընկերների և մասնագետների վրա, այլ փորձել առաջ քաշել սեփական լուծումը: Չարժե մտածել վերամբարձ ռոմանտիկ կերպարներով. ճշմարտությունը շատ ավելի պարզ կլինի: