Մարտի 26-ին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանում տեղի է ունեցել АО НК «РуссНефть», ОАО «Русский уголь», ПАО «Моспромстрой», ПАО «Бинбанк», «Шансон» և Love Radio ռադիոկայանների, ինչպես նաև նավթաարդյունահանող GCM Global Energy Inc. ընկերության սեփականատեր ինգուշ օլիգարխ Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքը։

 

Հարսնացուն կրել է Elie Saab բրենդի հարսանեկան զգեստ,որը կշռել է 25 կիլոգրամ։  Հարսանիքին ելույթ ունենալու համար հրավիրվել էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կասսը, Սթինգը, Էնրիկե Իգլեսիասը, ինչպես նաև Ալլա Պուգաչովան:

 

LifeNews-ը նշում է, որ հայտնի են դարձել այդ երգիչների հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիևները մեկ միլիոն եվրո են վճարել: Մեկուկես միլիոն եվրո է ստացել Սթինգը, իսկ Էնրիկե Իգլեսիասը միլիարդատիրոջ հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Իսկ Ալլա Պուգաչովան բեմ է դուրս եկել 300 հազար եվրո հոնորարի դիմաց: