Խոյ

Հանգստյան օրերը Խոյերին առաջարկում են ժամանակավորապես վայր դնել առաջնորդական լիազորությունները, կտրվել զբաղված մարդու կերպարից: Դրա փոխարեն ավելի լավ է ազատություն տալ զգացմուքներին, ինչը չեք կարող ձեզ թույլ տալ առօրյա վազվզոցի ժամանակ: Հիանալի ժամանակ է սիրահարների համար. եթե ունեք ընդհանուր  հետաքրքրություններ, զգացմունքների ապացուցման համար բառերն ավելորդ կլինեն: Դժվարին կացության մեջ ելքը կհուշի հոտառությունը:

 

Ցուլ

Ցուլերն այսօր աչքի կընկնեն բարձր ընկալունակությամբ: Շատերը հստակ կորսան տիրող մթնոլորտի առանձնահատկությունները, հիանալի կհարմարվեն ցանկացած ընկերախմբի: Օրն իդեալական է ժամադրությունների համար, եթե գլխավոր նպատակը զգացմունքային, գեղագիտական ներդաշնակությունն է: Մեծ դեր կխաղա սովորությունը կամ համատեղելիությունը: Նոր ծանոթությունները կարող են դժվարությամբ զարգանալ ամաչկոտության, անվստահության պատճառով:

 

Երկվորյակ

Այսօրվա ներդաշնակ մթնոլորտում տիպիկ Երկվորյակները կարող են իրենց անհարմար զգալ: Շատերին չի բավականացնի դինամիկան, նորությունը, հետաքրքիր շփումը: Լավագույն ժամանակը չէ ակտիվ զվարճանքների, նոր կապերի զարգացման համար: Չարժե լիարժեք հանգստի հույս ունենալ. բացառված չէ, որ ձեզ կաշկանդի մեղքի կամ պարտքի զգացումը: Հանգստյան օրերի կանխատեսումն ավելի լավատեսական է, եթե դուք ստեղծագործ անձ եք:

 

Խեցգետին

Խեցգետիններին հանգստյան օրերի մթնոլորտը թույլ կտա մոռանալ առօրյա հոգսերը կամ դրանք նվազագույնի հասցնել: Պայմաններ կան տաղանդների բացահայտման, անձնական հարաբերությունների զարգացման, զգացմունքների խորացման համար: Եռանդուն նպատակասլաց Խեցգետինները կգնահատեն թուլանալու հնարավորությունը: Հիանալի պահ է սովոր ոճով հանգստի, հոբբիին վերադառնալու համար: Ծնողները կարող են ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ:

 

Առյուծ

Առյուծների մոտ կուժգնանա կախվածությունը տնային մթնոլորտից, ծնողների, մոտ ազգականների, հարևանների հետ հարաբերություններից: Հնարավոր է հետաքրքրություն ընտանեկան գաղտնիքների, ժառանգության, բյուջեի նկատմամբ: Մեծ դեր կխաղա մտերիմներին կապվածության աստիճանը: Ավելի լավ է չծրագրել անհատական նախաձեռնություններ. ձեր էնտուզիազմը բավականին կնվազի, եթե վախենում եք թանկագին մարդկանց հետ բաժանումից:

 

Կույս

Հանգստյան օրերին Կույսերը կարող են վերադառնալ շփման նախկին սցենարներին: Ձեզ այսօր տիրող զգացմունքներով դժվար թե վճռեք ինչ-որ մեկի հետ կիսվել՝ բացի մոտ ազգականներից կամ հին ընկերներից: Կարելի է զբոսնել մոռացված վայրերով, լսել երբեմնի պոպուլյար երաժշտությունը, դիտել նախկինում սիրած ֆիլմը: Կարող են նորից իրենց մասին հիշեցնել հին զգացմունքային կապվածությունները: Չարժե ակտիվ նամակագրություն վարել, ծանոթություններ նախաձեռնել:

 

Կշեռք

Կշեռքների մոտ այսօր ուժ չի ունենա տրամաբանությունը, փոխարենը շատերի մոտ կակտիվանա երևակայությունը: Կարող է մեծանալ առեղծվածների, համանկումների նկատմամբ հետաքրքրությունը: Վատ օր չէ գնումների համար: Ճաշացանկում հատուկ դեր կխաղան ըմպելիքները: Չարժե հրաժարվել իրերից, որոնք ընդգծում են ձեր զգայականությունը: Եթե կարիքի մեջ եք գտնվում, ձեզ կօգնեն անսպասելի նվերները, պատեհաժամ գտածոները, երկրորդ ձեռքի ապրանքների զեղչերը:

 

Կարիճ

Կարիճների համար այս օրը սիրո, ստեղծագործության, հաջող գնումների, ինչպես նաև հանգստի և ծուլության ժամանակ է: Նույնիսկ առօրյա իրադարձությունները գունավորված կլինեն երևակայությամբ: Հանգստյան օրերի համար կարելի է համարձակորեն ծրագրել ժամադրություն, ռոմանտիկ ճանապարհորդություն, ստեղծագործական ելույթ, այց երեկույթի, համերգի: Հաճույք կպատճառի մասնակցությունն ընտրյալների համար զվարճալի միջոցառման:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում անջատվել հոգնեցուցիչ առօրյայից և մթնոլորտը փոխել ավելի ռոմանտիկի: Օգտակար կլինի բնության մեջ գտնվելը: Հանգստյան օրերի ծրագրերում արժե ներառել միջոցառումներ, որոնք այս թե այն կերպ նպաստում են զգացմունքային բացմանը, թաքուն կարիքների բավարարմանը: Կարող է ուշադրություն պահանջել ձեր բնավորության զգայական բաղադրիչը կամ հոգևոր հակումները: Հնարավոր է ճշմարտության ինտուիտիվ ըմբռնում:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հրաժարվել ինտենսիվ աշխատանքի ռեժիմից: Հանգստյան օրերը հնարավորություն են տալիս ցրվելու, զգացմունքային այլ հարթությունում գտնվելու: Կարող եք ձեզ ամբողջությամբ նվիրել հին հետաքրքրությանը, համախոհների հետ շփմանը, սիրային ուրախություններին, գեղեցիկը վայելելուն: Կարող է կատարվել ձեր հին ցանկությունը, որի իրագործումը երկար ժամանակ հետաձգվել էր: Վերից նշանը կհուշի, որ ճիշտ ուղու վրա եք:

 

Ջրհոս

Ջրհոսներին այսօր շատ բան պարադոքսային կթվա: Բացառված չեն առեղծվածային համանկումները և այլ տարօրինակություններ: Տրամաբանական բանալիներն անօգուտ են, սակայն հետաքրքիր պահերի ըմբռնումը կարող է գալ երազի, մեդիտացիայի, հոգեկան հատուկ տրամադրվածության արդյունքում: Արժե հիշել, որ այսօր ձեզ էներգիա են տալիս միայն դրական ապրումները: Նախանձը, խանդը և այլ բացասական զգացմունքները միայն կխլեն ձեր ուժերը:

 

Ձկներ

Ձկներին այսօր հեշտ կլինի ստանալ ցանկալին, դժվար չի լինի նաև օբյեկտիվ սահմանափակումների հետ հաշտվելը: Ձկների մեծամասնությանը, հատկապես կանանց, հատուկ կլինի խորհրդավոր պասիվ հմայքը, մագնիսական ձգողությունը: Հնարավոր է ցանկանաք լռել, կտրվել վազվզոցից, միայնակ կամ մտերիմ մարդու հետ խորասուզվել երևակայությունների և հիշողությունների աշխարհում: Շատ Ձկների մոտ կսրվեն երաժշտական և գեղարվեստական ունակությունները: