Երգչուհի Բեյոնսեն շատ բարի քայլ է կատարել: Նա իր բրենդի գովազդում նկարահանվելու համար հրավիրել է սահմանափակ հնարավորություններով մոդելի: 28-ամյա Ջիլիան Մերկադոն դեռ մանկուց  գամված է անվասայլակին, սակայն այդ ամենով հանդերձ նա մշտապես փորձում է լիարժեք կյանքով ապրել:

 

Նա բարձրագույն կրթություն է ստացել, ունի սեփական բլոգ, ինչպես նաև համագործակցում է IMG Models նորաձևության գործակալության հետ: Հենց այս աղջկա նման մեկն էր անհրաժեշտ Բեյոնսեին իր բրենդի գովազդում նկարահանելու համար, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի նման հիվանդությամբ տառապողների վրա: