Նշանավոր հայ դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում տեղափոխել են  սրտաբանական հիվանդանոց`Սրտի հետ լուրջ խնդիրների պատճառով:Այս մասին գրում է Lifenews.ru-ն:

 

Դերասանի կինը' Վալենտինան, տեղեկացրել է, որ Ջիգարխանյանը կմնա հիվանդանոցում շուրջ մեկ շաբաթ:  Հետազոտությունն անցնելուց հետո Արմեն Ջիգարխանյանը կանցնի ինտենսիվ թերապիայի կուրս: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: