Խոյ

Ժամանակն է, որ Խոյերն անցնեն առօրյա ռեժիմի: Հին կանոնների վերակազմակերպումը կարող է բերել աշխատանքի կրկնակի ծավալի, զուգահեռ առաջադրանքների լուծման: Պայմաններ կան վարպետության բարձրացման, ինչպես նաև աշխատունակության ամրապնդման համար: Արժե ավելի լուրջ վերաբերվել անձնական հարաբերություններին: Գործընկերների, հաճախորդների հետ ցանկալի է պահպանել շփման գործնական ոճը, չխախտել հեռավորությունը:

 

Ցուլ

Ցուլերի համար բարեհաջող պահ է եկել, որը թույլ կտա, առանց ավելորդ ջանքերի, առաջընթաց գրացնել: Ստացած փորձը թույլ կտա շատ սուր չարձագանքել մանրուքներին, տարանջատել գլխավորը երկրորդականից, ժամանակին նկատել ճգնաժամի նշանները: Առաղջախացում հնարավոր է անձնական կյանքում, գործընկերության, պայմանագրով աշխատանքի, ստեղծագործության մեջ: Հնարավորություն է առաջանում բարձրացնելու հեղինակությունը, բարօրությունը:

 

Երկվորյակ

Երկվորյակներն անցյալում են թողնում որոշ վախեր և անհանգստություններ: Կարելի է օգտագործել վերջին հոգսերի պտուղները: Միևնույն ժամանակ, աստղերը հիշեցնում են, որ դուք լուծել եք առաջադրանքների միայն մի մասը, և խորհուրդ են տալիս պահպանել կյանքի նկատմամբ իրատեսական մոտեցումը: Այսօր ուշադրություն են պահանջում առանցքային թեմաները՝ կապված տան, ընտանիքի, տիրույթների, մասնագիտության, երկարաժամկետ հարաբերությունների հետ:

 

Խեցգետին

Խեցգետիններն այսօր դեմ չեն լինի ծանոթների շրջանակն ու հետաքրքրությունների ոլորտն ընդլայնելուն: Ի սկզբանե բարեհաջող իրավիճակի սկզբում ստիպված կլինեք բախվել բարդությունների: Հնարավոր է վատառողջություն, գործընկերների կողմից խոչընդոտների առաջացում, բյուրոկրատիայի դեմ պայքար: Շատ բան կախված է տեղեկատվության հետ ճիշտ աշխատելու, կապերն ու մասնագիտական հմտությունները գրագետ օգտագործելու ունակությունից:

 

Առյուծ

Առյուծները կարող են բախվել մերժումների, հետաձգումների հետ, այդ թվում՝ ֆինանսական ոլորտում: Կարող է ակտուալ դառնալ ծախսերի ժամանակավոր կրճատումը: Աստղերը հուշում են, որ չարժե տարվել սահմանափակումներով միայն հանուն սահմանափակումների: Միջոցների խնայումը, դիետան և այլ արգելքները պետք է խելամիտ հիմք ունենան և ուղղված լինեն որոշակի նպատակի հասնելուն: Այսօր չի խանգարի աշխատանքի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը:

 

Կույս

Կույսերին դժվար կլինի լավ հնարավորություններն ամբողջ թափով օգտագործել՝ առանց գիտակցված ինքնակարգապահության: Ստիպված կլինեք գործադրել ջանքեր՝ հաղթահարելով ծուլությունը, վախը, կասկածները կամ իներցիան: Բացառված չէ, որ հանուն ձեզ համար կարևոր նպատակի ստիպված լինեք պայքարել վատառողջության դեմ, հետաձգել զվարճանքներն ու հանգստի ծրագիրը: Գործողությունների շարժիչ ուժ կարող է դառնալ պարտականությունը:

 

Կշեռք

Նոր իրավիճակում Կշեռքներին կարող են սպասվել դժվարություններ: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել չսիրած գործով, հրաժարվեք ավելորդություններին: Չարժե նահանջել խոչընդոտներ տեսնելուց, քանզի հենց դրանց հաղթահարման միջոցով շատ բան կսովորեք: Ժամանակի մի մասն արժե հատկացնել տարածքին, որտեղ ապրում եք, սովորում կամ աշխատում եք: Օգտակար կլինի մաքրությունը, ծրագրի կազմումը, շփման մեջ շեշտադրումների կատարումը:

 

Կարիճ

Կարիճների համար բացվում են գերազանց հնարավորություններ, որոնք կարևոր է բաց չթողնելը և ստեղծագործորեն զարգացնելը: Լավ կանցնի կոլեկտիվ աշխատանքը: Կարևոր է հստակեցնել ծրագրերը: Աստղերը խորհուրդ են տալիս միանգամից հրաժարվել պարտականություններից, որոնք այս պահին ձեր ուժերից վեր են, ինչպես նաև ավելորդ ծախսերից: Եթե օգնությունն ուշանում է, չարժե փոխել ծրագրերը. խոստացված աջակցությունը շուտով կժամանի:

 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար հաջողության պայմանները կարգապահությունն ու խելամիտ ինքնաքննադատությունն են: Կախված բնավորության առանձնահատկություններից՝ ստիպված կլինեք կա՛մ չափավորել և վերանայել ձեր ամբիցիաները, կա՛մ հաղթահարել վախը, կասկածները, ամաչկոտությունը: Անհրաժեշտ է գնահատել ձեր և ուրիշի ժամանակը, ձգտել առավելագույն որակի, կատարել մասնագիտական պարտականությունները:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են ապավինել գործնական կամ գեղագիտական հոտառությանը: Այսօր շատ իրավիճակներում կարող եք համարձակորեն ընտրել ձեզ սովոր հարմար ուղին: Կարելի է ներգրավել պերճախոսությունը և բնածին հմայքը: Արժե ուշադրություն հատկացնել արտաքինին և շարժուձևին: Միևնույն ժամանակ, արժե ականջ դնել կողքից իրազեկ հուշումներին կամ ներքին ձայնին, այլապես այսրոպեական հաջողությունը կարող է վերածվել որոշակի խնդիրների:

 

Ջրհոս

Ջրհոսներին օգտակար կլինի կատարած աշխատանքի և դրա արդյունքների բծախնդիր վերլուծություն անել: Օրը ձեզ արժեքավոր դասեր կտա, եթե դուք աշխատասեր եք, հետաքրքրասեր և դիտունակ: Քննադատական հայացքի արժե ենթարկել և՛ սխալները, և՛ նվաճումները, մասնագիտական և բյուրոկրատական նրբությունները, ձեր և ուրիշի փորձը: Անձնական հարաբերություններում այսօր բացառված չէ անվստահությունը, ինչը կխանգարի անմիջական շփմանը:

 

Ձկներ

Ձկներին կարևոր է շփման ճիշտ ոճ ընտրել: Այսօր կարող եք հայտնվել աչքի առաջ կամ վերահսկողության տակ, կապված լինել պարտականություններին, պահվածքի կանոններին կամ սեփական բարդույթներին: Անհրաժեշտ մարդու և լսարանի հետ երկխոսությանը կարող է խանգարել ամաչկոտությունը, պահանջներին չհամապատասխանելու վախը: Կարևոր է ազատագրվել՝ չխախտելով կանոնները: Դա կօգնի ստանալ աջակցություն և ըմբռնում: