Խոյ

Եթե Խոյերը ցանկություն ունեն ամրացնելու իրենց դիրքերը և լավացնելու իրենց իմիջը շրջապատի, ինչպես նաև հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերում, ապա այսօր դրան հասնելու լավագույն պահն է, եթե դիմեք փիլիսոփայության բարձունքներին: Փորձե՛ք զրույցներում փայլել ձեր կրթվածությամբ: Կարելի է, օրինակ, զարմացնել շրջապատին ինչ-որ ականառու փիլիսոփայի մտքերը ցիտելով: Այսօր, ինչպես երբեք, պահանջված է ինտելեկտը:

 

Ցուլ

Այսօր Ցուլերի գլխում կծնվեն զանազան ծրագրեր՝ կապված տան կամ ամառանոցի դասավորման կամ վերադասավորման հետ: Այդ ծրագրերը կլինեն բավականին կառուցողական և խելամիտ, սակայն դրանք կարող են այնքան շատ լինել, որ երաշխիք չկա, որ Ցուլերի ձեռքերը երբևէ կհասնեն դրանց իրականացմանը: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք ձեր ծրագրերը կյանքի կոչել, ապա այսօր վատ չէր լինի կենտրոնանալ մի բանի վրա և փորձել հասցնել դա ավարտին:

 

Երկվորյակ

Այսօր նույնիսկ այն Երկվորյակները, որոնք չեն տառապում փիլիսոփայության նկատմամբ ավելորդ սիրուց, կարող են տարօրինակ և անզուսպ ձգտում զգալ այդ գիտության նկատմամբ: Գաղափարները, որ կծագեն Այծեղջյուրների գլխում, այսօր նրանց փայլուն և հետաքրքիր կթվան: Սակայն արդեն երկու օրից դրանք, ամենայն հավանականությամբ, նրանց լրիվ դատարկ բաներ կթվան կամ, լավագույն դեպքում, մտքի անօգուտ խաղ:

 

Խեցգետին

Այսօր Խեցգետինների մտքում կծագեն հետաքրքիր մտքեր այն մասին, թե ինչպես լավագույն ձևով և առանց ավելորդ ջանքերի հասնել նյութական վիճակի բարելավման: Փաստ չէ, որ այդ ծրագրերը կհաջողվի միանգամից իրագործել, սակայն հիշել դրանք կամ գրի առնել նոթատետրում անպայման արժե: Կգա ժամանակ, և դրանք էական շահույթ կբերեն: Իսկ ինչ վերաբերում է սիրուն, այսօր Խեցգետիններին շատ մտածելը վնաս է, ավելի լավ է գործել:

 

Առյուծ

Այսօր Առյուծներն իրենց մեջ կզգան ցանկացած բարդ առաջադրանք առավելագույն պարզ և արդյունավետ եղանակով լուծելու զարմանալի ունակություն: Իսկ եթե դժվար առաջադրանքը միանգամից լուծել չի հաջողվում, ապա Առյուծները կգերադասեն ուղղակի շրջանցել այն, որպեսզի առաջ շարժվեն: Գուցե մաթեմատիկայի տեսանկյունից դա այնքան էլ ճիշտ չէ, սակայն արդյունավետության տեսանկյունից լիովին ճիշտ է:

 

Կույս

Այսօր Կույսերի օրը կենթարկվի հստակ ժամանակացույցի և որևէ հատուկ ցնցումներ չի ենթադրի: Ընդհանրապես, այս օրը կհիշեցնի քանոնով մանրակրկիտ գծված սխեմա. դժվար թե ինչ-ինչ հանգամանքներ խանգարեն ձեր նախատեսած գործերի կամ ծրագրերի իրագործմանը: Միևնույն ժամանակ, օրը ձանձրալի լինել նույնպես չի խոստանում: Ինչ-որ հետաքրքիր բան անպայման տեղի կունենա:

 

Կշեռք

Այսօր շրջապատին կարող է թվալ, որ Կշեռքները փորձում են խելացի ձևանալ և աներևակայելի հիմարություններ են դուրս տալիս: Դեռ ավելին, երբեմն այդպես կթվա նույնիսկ իրենց՝ Կշեռքներին: Մինչդեռ նրանց մտորումներում խելամիտ բաները բավականին շատ կլինեն: Ուղղակի հենց այսօր Կշեռքները հակված կլինեն ամեն ինչ բարդացնել և իրենց մտքերը բավականին բերամբարձ ձևակերպել:

 

Կարիճ

Այսօր Կարիճները կարող են ողջ օրը ծախսել տարբեր տեսակի գաղափարների և ծրագրերի շուրջ մտորումների վրա: Ծրագրերը կարող են լինել ամենազանան բնույթի՝ սկսած տան վերադասավորման մասին մտքերից, վերջացրած տիեզերքի վերադասավորման մասին գաղափարներով: Դրանցից որոշները կարող են տպավորիչ թվալ, սակայն դրանց իրագործման համար ժամանակ, այնուամենայնիվ, չեք ունենա: Գուցե ճիշտն էլ հենց դա է:

 

Աղեղնավոր

Այսօր Աղեղնավորների համար լավագույն որոշումը կլինի ինչ-որ ինտելեկտուալ օգտակար բանով զբաղվելը: Համենայն դեպս, դա ձեզ մոտ ամենից լավը կստացվի, և հաճույքն էլ նման զբաղմունքներից քիչ չի լինի: Եթե ծուլանում եք առաջադրանքներ կատարել կամ խելացի գրքեր ընթերցել, կարելի է ուղղակի այցելել թանգարան կամ ինչ-որ էքսկուրսիայի մասնակցել կամ, թեկուզ, հանրագիտարաններում «թափառել»:

 

Այծեղջյուր

Այսօր Այծեղջյուրներին ոչինչ այնքան չի նյարդայնացնի, որքան ինչ-որ մեկի հնչեցրած տարրական ճշմարտությունները: Ցանկացած ծեծված միտք նրանց աչքին անտեղի և հիմար բան կթվա: Շրջապատի մարդիկ էլ, Այծեղջյուրների կարծիքով, կհավասարակշռեն հիմարության և տափակության միջև: Միակ բանը, որ այսօր Այծեղջյուրներին լավատեսություն կհաղորդի, նրանց սեփական ինտելեկտն է: Իսկ եթե շրջապատողները դրան համաձայն չեն, դա իրենց խնդիրն է:

 

Ջրհոս

Այսօր Ջրհոսների հաջողության գլխավոր գաղտնիքը պարզության մեջ է: Սակայն, ցավոք, անձամբ Ջրհոսները հակված կլինեն այլ կերպ մտածել՝ ռիսկի դիմելով տարվել ավելորդ բարդ սխեմաներով և ծրագրերով: Ընդհանրապես ցանկացած հարց այսօր Ջրհոսները հակված կլինեն բարդացնել այն աստիճան, որ ռիսկի կդիմեն խճճվել սեփական մտքերում: Դրանից ոչ մի օգուտ չի լինի: Իսկ գլխավորը՝ պետք չէ շրջապատի պահվածքի համար բարդ բացատրություններ փնտրել. հավատացե՛ք, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է:

 

Ձկներ

Այսօր Ձկները կարող են մաթեմատիկայի նկատմամբ անբացատրելի սեր զգալ: Առաջադրանքները, որոնք ուրիշ ժամանակ նրանց ձանձրալի և հոգնեցնող կթվային, այսօր կլուծվեն ոչ միայն սովորականից հեշտ, այլև ինտելեկտուալ հաճույք կպատճառեն: Հնարավոր է, որ այսօր հանճարեղ մաթեմատիկոսի փառք չվաստակեք, սակայն ինչ-որ մտավոր օգտակար բանով զբաղվելը հաստատ չի խանգարի, թեկուզ խաչբառ լուծելու մակարդակով: