Bravo.am-ը գրում է.

 

Տեսահոլովակների ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին երեկ ներկայացրել է իր երկու նոր աշխատանքները։ Կայացել է Աստղիկ Սաֆարյանի «Որբուկ» եւ Սոնա Ռուբենյանի «Ռոմանս» երգերի տեսահոլովակների, ինչպես նաեւ երգերի խոսքերի հեղինակ Լաուրա Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների ժողովածուում զետեղված են նրա չափածո մտքերը սիրո, կարոտի, հայրենասիրության, կորստի, երախտագիտության եւ այլ թեմաների շուրջ։

 

Հանդիսավարներ Անահիտ Կիրակոսյանն ու Սուրեն Առուստամյանը ընթերցել հեղինակի բանաստեղծություններից.«Երեկոն ոչ միայն համեմված է Լաուրայի բանաստեղծություններով, այլ նաեւ նրա մտքերից ստեղծված երգերով, որոնք ներկայացվում են տեսահոլովակներով»,-նշել են նրանք:

 

Շնորհանդեսին ելույթ են ունեցել ոչ միայն երգչուհիները, այլեւ թավջութակահար Ալեքս Միրզոյանը եւ երգիչ Արծրուն Խանգելդյանը, որի երգի խոսքերի հեղինակը եւս Լաուրա Հովհաննիսյանն է։

 

 

Շարունակությունը`այստեղ: