Հաղորդավարուհի Աննա Գեւորգյանը որպես դերասանուհի իր առաջին քայլերն անելուց կարճ ժամանակ անց հեռացավ ասպարեզից' նշելով, որ հնարավոր է՝ առաջիկայում հեռուստադիտողին ներկայանա բոլորովին այլ նախագծով ու կերպարով: BRAVO.am-ը նրանից հետաքրքրվել է' ինչով է զբաղված այս շրջանում եւ ապագայի ինչ պլաններ ունի:

 

«Նկարահանումների ժամանակ գործնական բազմաթիվ առաջարկներ եղան, որոնք չկարողացա ընդունել նախ պայմանագրի, հետո էլ զբաղվածության պատճառով: Այս պահին հստակ պլաններ դեռ չկան: Չեմ բացառում, իհարկե, հետագայում դարձյալ սերիալներում նկարահանվել: Ինձ շատ դուր եկավ: Ցավոք, փորձի եւ գիտելիքի պակասից այդ գործում, անկեղծ ասած, կաղում եմ: Հուսով եմ՝ հետագայում կլինի առիթ եւ ժամանակ, ցանկություն եւ հնարավորություն ավելի հմտանալու»,-ասել է Աննան եւ հավելել, որ դեռ դպրոցական տարիներին որոշել էր ավարտելուն պես ընդունվել Թատերական ինստիտուտ եւ մինչ օրս զղջում է, որ այլ մասնագիտություն է ընտրել:

 

Շարունակությունը` այստեղ: