Խոյ

Օրը հաջողություն է խոստանում ակտիվ, շփվող և հետաքրքրասեր Խոյերին, սակայն մյուսների համար էլ այն բարենպաստ կլինի: Գործերը գերազանց կըթանան ոչ միայն գործնական որակների հաշվին, այլև անձնական համակրանքի շնորհիվ, որը շատ դեպքերում փոխադարձ կլինի: Այսօր պայմաններ են դասավորվում ուղևորությունների, ուսման, ծանոթությունների, տեղեկատվության հետ աշխատանքի, բոլոր հնարավոր փոխանակումների համար:

 

Ցուլ

Ցուլերին այս օրերը լիքը լավ բաներ են խոստանում, սակայն փոխարենը պահանջում են շարժունություն, ճկունություն: Դինամիկ օր է, նորություններն ու հնարավորությունները կարող են արագ գալ ու գնալ: Հնարավոր է միջոցների և տվյալների ստացում տարբեր աղբյուրներից, սակայն ծախսերն էլ քիչ չեն լինի: Գործարքներն ավելի շահեկան և անվտանգ կլինեն, եթե զերծ մնաք մեծ գումարներով գործողություններից` կատարելով դրանք մի քանի փուլով:

 

Երկվորյակ

Երկվորյակներին օրը տպավորությունների խճանկար է խոստանում: Ձեզ սպասվում է փոխադարձ կապակցված առաջադրանքների շղթա, որտեղ պետք կգան ձեր բոլոր տաղանդները: Առավոտը կարող է սկսվել հրատապ գործից, պատասխանատու հարցազրույցից, հետաքրքրությունների համաձայնեցումից: Գործնական շփումներում ցանկալի է խուսափել ինտրիգներից և թյուրըմբռնումներից, չարժե չափից դուրս շատ բան պահանջել:

 

Խեցգետին

Խեցգետինները ստիպված կլինեն համակերպվել, որ միաժամանակ չեն կարող մի քանի վայրում գտնվել: Այս օրերն իրենց մեջ բազմաթիվ հետաքրքիր բաներ են կրում, սակայն ի վիճակի չեք լինի միանգամից օգտվել բոլոր հնարավորություններից: Աստղերը խորհուրդ են տալիս ընտրել մի քանի ավելի ակտուալ ուղղություն և զարգացնել դրանք: Լավ օր է ուսման, ծանոթների շրջանակի ընդլայնման համար: Շփումների մի մասն ավելի հարմար կլինի իրականացնել վիրտուալ տարածքում:

 

Առյուծ

Առյուծները կարող են ուժեղ գայթակղություն զգալ և նայել դեպի ապագա: Աստղերը հիշեցնում են, որ ապագայի հիմքը հիմա եք գցում, իսկ այս օրը ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում: Պայմաններ կան վիրտուալ և իրական ծանոթությունների համար: Առաջարկների մեծ տեսականին կարող է բարդացնել ճիշտ ընտրություն կատարելու առաջադրանքը: Համակարգչային ծրագրերը, սարքերն ու հարմարություններն այսօր ավելի լավ է ձեռք բերել ընդլայնված տեսքով:

 

Կույս

Կույսերը պետք է կենտրոնանան առանցքային ուղղությունների վրա` ազատվելով մանրուքներից և խոչընդոտներից: Ճկուն քաղաքականությունն անհրաժեշտ է, եթե դուք ղեկավար եք, կարիերա եք անում, իրականացնում եք մեծ երազանք կամ ձգտում եք արդյունքի հասնել` առանց որակը կորցնելու: Ձեր հեղինակությունն ու նկրտումները պետք է իրենց տեղը զիջեն գիտելիքներին և կապերին: Ստիպված կլինեք հաղթահարել կասկածները, ընտրություն կատարել:

 

Կշեռք

Կշեռքներն այսօր մտահոգվելու առիթ չունեն: Դժվար իրավիճակներ չեն սպասվում, կամ միանգամից օգնությունը վրա կհասնի: Հաջող կզարգանան հին և նոր կապերը: Հաճելի տպավորություններ և օգտակար արդյունքներ են սպասվում տարբեր ուղևորությունների, ցանցային շփման, որոնումների, ուսումնասիրությունների ընթացքում: Հիմնարկների, միությունների և դրանց ներկայացուցիչների հետ շփումներում ստիպված կլինեք գործել օրենքի խիստ շրջանակներում:

 

Կարիճ

Կարիճներին օգտակար կլինի ժամանակավորապես շեղվել հիմնական աշխատանքից: Հիանալի օր է, եթե ցանկանում եք աճել և զարգանալ ներդաշնակ, այլ ոչ թե կատարելագործվել միայն մեկ ուղղությամբ` թեկուզ շահեկան: Հնարավոր է, որ գերազանց հնարավորություններ եք բաց թողնում, արհամարհում եք շրջապատող աշխարհի գեղեցկությունը, չափազանց միօրինակ կյանք եք վարում: Բացառված չէ, որ օրվա ընթացքում տհաճ պատմության մեջ ընկնեք:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս հիշել ողջ աշխարհի հետ ընկերություն անելու, ամենաանհավանական հանգամանքներում ընկերներ և հաջողություն գտնելու հիանալի հատկության մասին: Հնարավոր է, որ մոռացել եք դա, կամ կյանքի ներկայիս պայմանները ձեզ ստիպում են պահպանողական կյանք վարել: Գերազանց օր է անմիջական շփման համար: Պաշտոնական շփումները, գործնական թղթաբանության մշակումն ավելի լավ է թողնել առավոտվան:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես մոռանալ իրենց հավակնությունների մասին և ավելի դեմոկրատ դառնալ: Լավագույն օրը չէ մեծամտություն դրսևորելու համար: Չարժե բարոյական խրատներ տալ ազատ հայացքներով մարդկանց, ամաչել աշակերտի կարգավիճակից: Գործնական և ուսումնական միջոցառումներին ավելի լավ է հատկացնել օրվա առաջին կեսը: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա ընդյալնել ծանոթների շրջանակը:

 

Ջրհոս

Ջրհոսները հեշտությամբ կհամատեղեն ավանդույթն ու փորձը, ուսուցչությունն ու աշակերտությունը: Կախված իրավիճակից` կկիրառեք թե՛ մեկ, թե՛ մյուս մոտեցումը` առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու: Ձեր հմայքի և հիմնական գաղափարին հավատարմության համադրությունը շրջապատի վրա անզուգական տպավորություն կգործի: Նույնիսկ պատահական ունկնդիրները և ուղեկիցները կդառնան ձեր ընկերները: Տպավորությունը չփչացնելու համար չարժե բարդ թեմաների դիպչել:

 

Ձկներ

Ձկների համար կարող են տանը բազմաթիվ հոգսեր կամ տնեցիների հետ սերտ շփման առիթներ ի հայտ գալ: Հնարավոր են թյուրըմբռնման րոպեներ շրջապատի հետ, այդ թվում` մտերիմ մարդկանց հետ: Ձեր կարծիքի ոչ միանշանակությունը կարող է բացասական ընկալվել, եթե խոսքը կարևոր, գլոբալ թեմաների է վերաբերում: Ավելի անվտանգ ճանապարհ կլինի շարքային գործերով զբաղվելը, շփման մեջ ընկարասիրությունը չկորցնելը և չեզոքությունը պահպանելը: