Խոյ

Խոյերի համար անցումային օր է: Առավոտյան օգտակար կլինի հանգիստ մնալ, լսել ներքին ձայնը: Եթե կուտակվել է հոգնածությունը, կարող եք երկար քնել: Երեկոյան սպասվում է տեղեկատվական հոսք, նոր տպավորությունների ալիք, ակտիվության բարձրացում: Արագ հաջողության հասնելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն այնպիսի որակները, ինչպիսիք են նպատակասլացությունը, դիվանագիտությունը, որոշակի ծրագրով գործելու պատրաստականությունը, կանոնների պահպանումը:

 

Ցուլ

Պասիվ Ցուլերը ճիշտ կանեն կարևոր գործերով զբաղվեն մինչ երեկո: Անկախ այն բանից, թե այդ ժամանակ նրանք կաշխատեն, թե կհանգստանան, աշխարհընկալումը ներդաշնակ կլինի, իսկ արտաքին պայմանները` կայուն: Երեկոն կփոխի իրավիճակը, ձեր տրամադրությունը կամ ժամանակացույցը: Այդ ժամանակ իրենց տարերքում կհայտնվեն ակտիվ և եռանդուն Ցուլերը, ովքեր չեն կարող անգործ նստել և սիրում են վերացնել խոչընդոտները:

 

Երկվորյակ

Երկվորյակները կարող են մինչ երեկո կասկածների մեջ գտնվել: Եթե ընտրություն կատարելն անհնար է, ստիպված կլինեք մի քանի գործ զուգահեռաբար անել: Այդ դեպքում դժվար կլինի գլուխ հանել առանց իտուիցիայի, որը կօգնի շտկել մարտավարությունը: Գործերի բացակայության դեպքում չի բացառվում ցրվածությունը: Օրվա վերջում ի հայտ կգա գործողությունների որոշակի ծրագիր, ինչպես նաև այն իրագործելու համար անհրաժեշտ էներգիա:

 

Խեցգետին

Հանգստյան օրերի սկիզբը Խեցգետինների համար ներդաշնակ կլինի: Առավոտյան ժամերը թույլ կտան գտնվել խաղաղ մթնոլորտում, երազել, երաժշտություն լսել, ֆիլմ դիտել, այցելել համացանցի ձեր սիրած էջերը: Օրվա վերջում կա՛մ հրատապ գործեր ի հայտ կգան, կա՛մ անսպասելի հետաքրքրություններ: Ամեն դեպքում` ավելորդ հոգսերից չեք խուսափի: Զգացմունքայնորեն և ֆիզիկապես արժե պատրաստվել ծանրաբեռնվածությունների և ողջ ուժերը միանգամից չվատնել:

 

Առյուծ

Օրվա սկզբում շատ Առյուծներ գերզգայուն կլինեն: Հնարավոր է քնկոտություն, ցրվածություն, մենակության ձգտում, կարեկցանքի պահանջ: Այդ ժամանակ լավ կլինի թուլանալ և հանգստանալ: Օրվա վերջում ձեզ սպասվում է միջացառում, որը, ամենայն հավանականությամբ, ինքներդ եք կազմակերխել: Եթե նույնիսկ այդպես էլ չէ, այն ամբողջությամբ կհամապատասխանի ձեր հետաքրքրություններին, այդ իսկ պատճառով` չարժե հրաժարվել դրան մասնակցելուց:

 

Կույս

Ազատ գործել Կույսերը կկարողանան առավոտյան և ցերեկը: Այդ ժամանակ պայմաններ կձևավորվեն հարաբերությունները պարզելու, որոշ ցավոտ թեմաներ փակելու համար: Երեկոյան դուք արտաքինից նախաձեռնող կթվաք, սակայն ձեր ակտիվությունը պայմանավորված կլինի հանգամանքներով: Հնարավոր է, որ վրա հասնի որևէ ծրագրված ընտանեկան միջոցառման, դժվար աշխատանքի կամ պայմանավարված ժամադրության ժամանակը:

 

Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն մինչ երեկո սպասել իրադարձությունների ակտիվացմանը: Օրվա վերջում ձեր և ձեզ համար կարևոր մարդու միջև տարաձայնությունները երկրորդ պլան կնահանջեն, իսկ միասին լինելու ցանկությունը կուժգնանա: Եթե ձեզ առաջարկություն անեն, օրինակ` հրավիրեն հյուր, ուղևորության, ժամադրության, արժե այն ընդունել: Ցանկացած միության մեջ ամրապնդող գործոն կլինեն ընդհանուր հետաքրքրություններն ու համոզմունքները:

 

Կարիճ

Առավոտյան և ցերեկը Կարիճները կարող են ազատության տալ զգացմունքներին և սովորություններին: Ինտուիցիայի հիման վրա ընդունված որոշումները միանշանակ ճիշտ դուրս կգան: Օրվա վերջում ցանկացած զբաղմունք կպահանջի օպերատիվություն, հավաքվածություն, համարձակություն, ինչպես նաև որոշակի դիվանագիտություն: Հնարավոր են նյութական ծախսեր: Բացառված չէ, որ ստիպված լինեք պրոֆեսիոնալ իրազեկություն ցուցադրել:

 

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսին Աղեղնավորներին չի խանգարի մեկուսացումը կամ հանգիստ, չափավոր կյանքը: Ավելի լավ է անվտանգ վայրում մնալ, որտեղ ոչ ոք չի կարող ձեզ հոգեկան հավասարակշռությունից դուրս բերել: Հիմնական իրադարձությունները, որոնց շնորհիվ այս օրը կհիշեք, տեղի կունենան երեկոյան մոտ: Այդ ժամանակ էնտուզիազմի ներհոսք կզգաք և կկարողանաք ցուցադրել ձեր արժանիքները: Մտերիմներից մեկին կարող է անհրաժեշտ լինել ձեր օգնությունը:

 

Այծեղջյուր

Օրվա հանդարտ սկիզբը Այծեղջյուրներին թույլ կտա ոչ մի տեղ չշտապել և վայելել հանգիստը: Սակայն խաղաղ մթնոլորտը երկար չի պահպանվի: Օրվա վերջում կաճի լարվածությունը, ստիպված կլինեք արագ որոշում կայացնել և ակտիվորեն այն կյանքի կոչել: Կախված իրավիճակից` կարող են պահանջվել ձեր ինտելեկտուալ կամ կազմակերպչական որակները, մասնագիտական կամ հաղորդակցման հմտությունները: Հնարավոր են փոփոխություններ տանը, անձնական կյանքում:

Ջրհոս

Ջրհոսները կարող են օրը պասիվ ռեժիմում սկսել: Երեկոյան աճում է իրավիճակի կամ տրամադրության փոփոխության հավանականությունը, ի հայտ է գալիս գործողությունների որոշակի ծրագիր: Կարող եք ուղևորության մեկնել, հրավիրվել հետաքրքիր միջոցառման: Լավ ժամանակ է ծանոթությունների, ժամադրությունների համար: Միևնույն ժամանակ, կհաջողվի զրուցել գործերի մասին: Բացառված չէ, որ շփումը ձգվի մինչև ուշ գիշեր:

 

Ձկներ

Ձկների համար ավելի ներդաշնակ կլինեն ցերակային ժամերը: Այդ ժամանակ կարող եք ծույլ լինել և զզվանք զգալ առօրյա հոգսերի նկատմամբ, սակայն ամբողջությամբ կվերականգնեք խաղաղությունը հոգում: Դրական զգացմունքներ կապրեք ստեղծագործական աշխարհի հետ հպումից կամ երևակայությունների իրականացումից: Երեկոն ձեզ կուրախացնի, եթե արկածներ եք փնտրում, ադրենալինի պակաս եք զգում, սակայն չարժե ազատ ընտրության հույս ունենալ: