Խոյ

Խոյերին պետք կգա ոչ ստանդարտ առաջադրանքներ լուծելու ունակությունը: Որպեսզի որոշումն արագ գա, անհրաժեշտ է պահպանել սառնասրտությունը, չտրվել բացասական էմոցիաներին: Դա հատկապես կարևոր է կրիտիկական իրավիճակում: Հնարավոր է չծրագրված կապ հարկային կամ տեղեկատվական ծառայության ներկայացուցչի հետ: Կարող են տարաձայնություններ առաջանալ ընկերների, թյուրիմացություններ' ցանցային օպերատորի հետ:

 

Ցուլ

Ցուլերի մոտ բացառված չեն փոխըմբռնման հետ կապված բարդությունները: Կարող են քննարկման և հստակեցման կարիք զգալ համագործակցության պայմանները, օրենքի հոդվածները, ծառայողական կամ միջանձնային նրբությունները: Օրվա գլխավոր առաջադրանքի լուծման համար կարող է անհրաժեշտ լինել հնարամտություն, ոչ ստանդարտ մտածողություն, անհրաժեշտ բառերը գտնելու ունակություն: Խնդիր կարող է լինել զրուցակցի ավելորդ զգացմունքայնությունը:

 

Երկվորյակ

Այսօրվա լավ հնարավորությունները Երկվորյակներին ավելի հարմար կլինի իրագործել անսովոր իրադրությունում, ոչ ստանդարտ որոշումների ազատ որոնման, ստեղծագործական ուղղությունների զարգացման մեջ: Կարելի է նոր նյութը յուրացնելու յուրօրինակ եղանակ գտնել: Իրավիճակը կարող է բարդացնել վատառողջությունը, սուր արձագանքը տան կամ գրասենյակի թերություններին, խոցելիությունը, նեղացկոտությունը, անփութությունը:

 

Խեցգետին

Խեցգետիններին այսօր դժվար կլինի քննարկել նուրբ ցավոտ թեմաները: Սակայն հենց այդ թեմաներից մեկը կարող է դառնալ մտորումների և խոսակցությունների առարկա, պատասխանի համառ որոնումների առիթ: Կարող է ուշադրություն պահանջել նրբությունը' կապված հարկերի, վարկերի, ալիմենտի հետ: Սիրո մեջ կարևոր են հոգեբանական, ինտելեկտուալ կամ սեքսուալ բնագավառի նրբությունները: Գործնական ոլորտում արժե քիչ ցուցադրել զգացմունքները:

 

Առյուծ

Առյուծներին դժվար կլինի պահպանել անաչառությունը: Ձեր դատողություններն այնքան էլ օբյեկտիվ չեն լինի, եթե ձեզ ինչ-որ բանով նեղացրել են, մատնանշել են ձեր սխալները, փորձել են ինչ-որ բան սովորեցնել: Լավագույն օրը չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզելու համար: Անցանկալի են բանակցությունները, միջնորդական գործողությունները, անշարժ գույքի հետ կապված գործարքները: Արժե հետաձգել տեղափոխությունը կամ կենցաղի այլ փոփոխություն:

 

Կույս

Կույսերը կարող են բախվել զանազան մանր տհաճությունների հետ: Դա կարող է լինել ուշացում, թյուրըմբռնում, տհաճ նորություն, տվյալների կորուստ: Նշանակված հանդիպումը կարող է հետաձգվել, կարող են ծառայողական թղթաբանության մեջ սխալներ բացահայտվել: Այս օրերին չարժե ծրագրել այց պաշտոնական ատյաններ' փաստաթղթեր ստորագրելու նպատակով: Սակայն դա ավելորդ չի լինի, եթե անհրաժեշտ է գլուխ հանել ձեր հեղինակության վրա ստվեր գցող խճճված հարցից:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ոչ պարտադիր վճարումներից և գնումներից, բանկային հաշիվենրի բացումից, վճարային համակարգի ընտրությունից: Միևնույն ժամանակ, չարժե խուսափել արդեն տեղ գտած թյուրիմացությունների քննարկումից. վաղ փուլում խնդրի ի հայտ բերումը թույլ կտա ապագայում կանխել ավելի մեծ տհաճությունները: Խորհուրդ է տրվում հետևել քսակին, զգուշանալ գողության, խաբեբայության դեպքերից:

 

Կարիճ

Շատ Կարիճների այսօր դժվար կլինի պահպանել անվրդովությունը: Հնարավոր է նյարդայնություն, շատախոսություն, հակում դժգոհության և քննադատության: Բացառված չէ բացասական արձագանքն ընկերների և տնեցիների պահվածքի, ստացվող նորությունների նկատմամբ: Լավագույն օրը չէ կենցաղում արմատական փոփոխություններ անելու, հյուրեր ընդունելու, ուսման կամ նամակագրության սկսման համար: Չարժե տրվել վատ կանխազգացումներին:

 

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են մանր խնդիրների բախվել ուղևորությունների, մտերիմների հետ շփման ընթացքում, ինչպես նաև ինչ-որ մեկի հետ կապ, փոխըմբռնում հաստատելու փորձերի ժամանակ: Ամենալավ պահը չէ առաջին հանդիպման, դիմում տալու, փակ կազմակերպության մեջ ներգրավվելու, դեպքերի սառնասիրտ վերլուծության համար: Խոսակցությունների ժամանակ հնարավոր է կողմնապահություն, գրգռվածություն, սև հումոր:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ չեն տալիս տարվել գնումներով, ֆինանսական և խոհարարական փորձարկումներով: Ցանկալի է սահմանափակվել մանր հրատապ գնումներով և վճարումներով, ուղևորություններով և շփումներով: Նյութական հարցերով չարժե խորհրդակցել ընկերների հետ: Խորհուրդ է տրվում ավելի զգույշ վերաբերվել իրերի և էլեկտրոնիկայի հետ: Փոքր կորստի կամ վնասի հետ արժե համակերպվել, հետագայում հնարավոր է հաջողվի վնասը փոխհատուցել:

 

Ջրհոս

Ջրհոսների հաջողությունն ուղղակիորեն կախված կլինի տրամադրությունից և ինքնազգացողությունից: Չարժե այս օրն ընտրել վճարումների և փաստաթղթերի ձևակերպման համար. բացառված չէ, որ դատարկ գործընթացների վրա չարդարացված շատ ժամանակ և նյարդեր ծախսեք: Շփման մեջ կարևոր է սադրանքներին չտրվել, կատակներից չնեղանալ, ծառայողականն ու անձնականն իրար չխառնել: Պատասխանատու միջոցառումներից և տհաճ մարդկանց հետ շփումից արժե խուսափել:

 

Ձկներ

Շատ Ձկների այսօր կձգի վիրտուալ տարածքը, սակայն ոչ բոլորն իրենց այնտեղ հարմարավետ կզգան: Վիրտուալ զրուցակիցներին կարող է ձեզ հետ ձանձրալի լինել, կամ հակառակը: Համացանցից վերցրած տվյալներն ու խորհուրդները ձեզ օգուտ կբերեն, եթե կարիք ունեք նախազգուշացման, փնտրում եք ձեր բացասական ենթադրությունների հաստատում, սովորում եք անկեղծությունը տարբերել մանիպուլյացիաներից: Չարժե նախաձեռնել ծանոթություն, սկսել նամակագրություն: