Մարդիկ խաղում են իրենց կյանքը լավ կամ վատ, ապրում են հեշտ կամ դժվար: Բայց այլ է բեմը: Դա մասնագիտություն է և դավադիր մասնագիտություն. կարող է ձգել մարդուն, ինչպես ձգում է դատարկությունը, հագուրդ տալ ինքնացուցադրման բնազդին, խորտակել հոգին:

 

Նորմա Ջին Մարտենսենը, նույն ինքը` Մերելին Մոնրոն, դժվար մանկություն է ունեցել: Նա տարբեր խնամատար ընտանիքներում է հայտնվել, որոշ ժամանակ ապրել է մանկատանը: Այդ ընթացքում երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարարել: Այնուամենայնվ, Մերելինը սիրում էր կյանքը ու իր արտառոց հմայքի շնորհիվ հասավ աներևակայելի հաջողությունների:

 

 

Հոգեբաններն ասում են, որ Մոնրոն միշտ վախեցել է խելագարվելուց: Ըստ հոգեբանական վերլուծության, հոգեկան խանգարումները կարող են փոխանցվել ժառանգաբար: Մոնրոյի և’ մայրը, և’ տատիկը, ի վերջո, հայտնվել են հոգեբուժարանում: Հոգեբան Գրեգոր Բարրիսն ասում էր, որ Մոնրոն էկրանին միշտ ինքնավստահ և գայթակղիչ էր, սակայն կյանքում իրեն անհաջողակ էր համարում, նույնիսկ այն ժամանակ, երբ իր կարիերայի գագաթնակետին էր: Նա կարող էր ժամերով դիմահարդավրել և արդյունքում գոհ չլինել: Նա իրեն գեղեցկուհի չէր համարում: Նկարահանումների ժամանակ ստիպում էր նորից նկարել այս կամ այն տեսարանը, մինչև 30 անգամ: Հոգեբանները Մոնրոյի այս ինքնաքննադատությունը ստանդարտներից դուրս են համարել:

 

"Բարձր ինքնաքննադատությունը, դեպրեսիայի նախանշան է, իսկ դեպրեսիան բերում է ինքնագնահատականի անկմանը: Մարդը սկսում է չհավատալ իր ուժերին: Նա մտածում է, որ իր մոտ ոչինչ չի ստացվի": (Ջուլիան Լայեբ)


Դերասանուհու հոգեկան առողջության վրա սարսափելի հետք է թողնում Ջոննի Հայդի մահը: Նա կորցնում է ոչ միայն սիրեկանին, այլև ազդեցիկ ընկերոջը: 26 տարեկանում կատարում է երրորդ ինքնասպանության փորձը` ընդունելով քնաբերի մեծ չափաբաժին: Հարազատի մահվան հետ բոլոր մարդիկ դժվար են հաշտվում, բայց ինքնասպանության փորձն արդեն խոսում է հոգեկան խանգարման մասին:

1955 թվականին Մոնրոն Հոլիվուդից վերադարձավ Նյու Յորք, Լի Ստարսբերգի դերասանական դպրոց` հույս ունենալով, որ ռեժիսորներն իրեն ավեի լուրջ կվերաբերվեն: Սակայն այդ դպրոցն ավելի վատթարացրեց Մոնրոյի վիճակը: Լի Ստարսբերգը դերասանների հետ աշխատում էր Ստանիսլավսկու վերապրման մեթոդով: Լին դերասաննեին ասում էր. "Եթե լացել պետք է, հիշեք ձեր կյանքում տեղի ունեցած դժվարին պահերը և վերապրեք:

 

Այդ դեպքում չեք մտածի իրավիճակի ռեալ լինելու մասին": Սակայն Մոնրոն շատ հիվանդ էր այդ մեթոդով աշխատելու համար: Հոգեբաններն ասում են, որ դերասանական արվեստի այս մեթոդը դեպրեսիվ մարդկանց համար հակացուված է: Լի Ստրասբերգի առաջարկով Մոնրոն սկսեց հաճախել Ֆրեյդի մեթոդով աշխատող հոգեթերապևտի մոտ: 20-րդ դարում այս մեթոդով շատ դերասաններ և ռեժիսորներ էին բուժման կուրսեր անցնում:

 
 
Շարունակությունն` այստեղ: