Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր։


Դասն էի վարում ԵԹԿՊ-ում։
Ուժեղ ու սարսափելի ձայն՝ դիմացի կիսակառույց շենքից( բարձրահարկերն արագորեն ուտում են երկինքը)
Սարսափած փակեցի ականջներս՝ վախենալով վատագույնից.
Անմարդկային ցավի ոռնոց.
շինարարական վերելակն էր գահավիժել
մահ. ճզմված ոտքերով վիրավոր.
Ուշաթափ ուսանողս, որին հետ բերելու համար միայն ինքս հազիվ ուշքս վրաս պահեցի։


Ծանր օր
ուզում եմ երկինքն ազատ լինի բարձրահարկերից
և ուսանողներս անցավ:

 

Հիշեցնենք, որ երեկ ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է: