«Ամարաս» պարային խումբը 20 տարեկան է: Այս առիթով խմբի եւ հատկապես գեղարվեստական ղեկավար Վիկա Մարիտրոսյանի համար ամենապատասխանատու, խորհրդանշական եւ հոբելյանական համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

«Ես շատ եմ երազել այս մենահամերգի մասին, Աստված առաջ, հոկտեմբերի 25-ին կիրականանա իմ բաղձալի երազանքը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց «Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը:

 

Պարուհին, չցանկանալով ամբողջովին բաց անել այդ օրվա համար սպասվող անակնկալները, պատմեց. «Շատ կցանկանամ, որ այդ օրը բոլորը ներկա լինեն եւ տեսնեն մեր 20 տարիների աշխատանքը, իսկ մեր խումբն էլ փորձելու է երկու ժամվա ընթացքում ներկայացնել այն ամենը, ինչը հանդիսատեսը դեռ չի տեսել, քանի որ բոլորը սովոր են «Ամարաս»-ին տեսնել որեւէ երգչի հետ, եւ հնարավությունը ավելի քիչ է եղել մեզ միայնակ բեմում տեսնելու, ուստի սա ամենալավ առիթը կլինի, որպեսզի հանդիսատեսը նորովի բացահայտի եւ ճանաչի «Ամարաս»-ին»:

 

Շարունակությունը` այստեղ: