Ճապոնիայի Hitachi Ltd. ընկերությունը մշակել Է համակարգչային ծրագիր, որն օգնում Է ընդունելու բարդ որոշումներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Asakhi թերթը:

 

Դրա աշխատանքի սկզբունքը նորությունների այն նյութերի վերլուծությունն Է, որոնք բաց մուտքով գտնվում են Համացանցում: Ծրագիրը մեկ րոպեում կարող Է աչքի անցկացնել առաջադրված թեմայով շուրջ 10 միլիոն հոդված եւ առանձնացնել «կողմ» եւ «դեմ» բոլոր փաստարկները: Ինչից հետո ալգորիթմն ընտրում Է դրանցից առավել ծանրակշիռները եւ կազմում պարզ աղյուսակ, որի հիման վրա Էլ օգտատերը պետք Է վերջնական որոշում ընդունի այս կամ այն հարցի վերաբերյալ:

 

Առայժմ Hitachi-ն առաջարկում Է ծրագրի սոսկ անգլերեն տարբերակը, ճապոներենով տարբերակի վրա աշխատանքը կավարտվի մինչեւ տարեվերջ: Մշակողների կարծիքով՝ նորույթն օգտակար կլինի մի շարք բնագավառներում, որտեղ ստիպված են լինում վերլուծել մեծ ծավալների տեքստային տեղեկատվություն:

 

Սպասվում Է, որ հաջորդ տարի Ճապոնիայում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների բնագավառում հետազոտությունների համար կտրամադրվի շուրջ 10 միլիարդ իեն (83,4 միլիոն դոլար): Ճապոնիայի իշխանությունների կարծիքով՝ դա անհրաժեշտ Է մարդու առօրյա կյանքում ռոբոտների եւ համակարգչային ծրագրերի հետագա ներդրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: