Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հաղթող է դարձել MTV Video Music Awards 2015-ի լավագույն երաժշտական տեսահոլովակների համար մրցանակի «Տարվա տեսագրություն» անվանակարգում:
Երգչուհին հաղթանակ է տարել Bad Blood երգի տեսահոլովակով, որը նա կատարում է ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի հետ միասին:
Օգոստոսի 30-ին Լոս ԱՆջելեսում տեղի է ունեցել MTV Video Music Awards 2015 ամենամյա մրցանակի հաղթողների հայտարարման եւ պարգեւատրման արարողությունը: «Տարվա տեսագրություն» անվանակարգում ներկայացված էին նաեւ երգչուհի Բեյոնսեն, անգլիացիա երիտասարդ կատարող Էդ Շիրանը, պրոդյուսեր, կիթառահար եւ կատարող Մարկ Ռոնսոնը՝ երգիչ Բրունո Մարսի հետ համատեղ, եւ ռեփեր Լամարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: