Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակել շփման շրջանակը, հրաժարվել չափազանց էներգատար զբաղմունքներից և նոր նախաձեռնություններից: Այս հանգստյան օրերը չեն ենթադրում նոր նվաճումներ ստեղծագործական և սիրային ոլորտներում, երեխաների և ընկերների հետ շփումներում: Եթե ծրագրերը հայտնվել են փակուղում, օգտակար կլինի ժամանակավորապես մոռանալ դրանց մասին, սակայն չարժե դրանց վրա խաչ քաշել:

Ցուլ

Ցուլերի մեծամասնության տրամադրությունը և ինքնազգացողությունը կլավանան երեկոյան: Առավոտյան չարժե շտապել որոշումներում և գործողություններում, քանի որ մեծ է փակուղում հայտնվելու հավանականությունը, կարող են նաև կեսօրից հետո փոխվել ձեր ծրագրերը: Ցանկացած միջոցառում խորհուրդ է տրվում թողնել օրվա երկրորդ կեսին: Կարելի է գնալ համերգ, կինո, ֆիլմ դիտել կամ երաժշտություն լսել երեխաների հետ, մոմերի ներքո ռոմանտիկ ընթրիք կազմակերպել:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են անհամաձայնություն զգալ մտքերի և զգացմունքների միջև: Հանգստյան օրերի հիանալի գաղափարի իրագործմանը կարող են խանգարել ձեր էմոցիոնալ ուժերի պակասը, անհամապատասխան տրամադրությունը: Բացառված չէ, որ ստիպված լինեք փոխզիջումային տարբերակ գտնել սեփական ծրագրերի և ծնողների կամքի, ամուսնու ցանկությունների միջև: Իրադարձությունների ընթացքի վրա կարող է ազդել նաև տան իրավիճակը:

Խեցգետին

Խեցգետինների էմոցիոնալ վիճակի դինամիկան այսօր դրական է: Օրը կարող է սկսվել տհաճություններից, սակայն հետո իրավիճակը կկարգավորվի: Երեկոյան կարելի է ծրագրել ձեր ցանկալի միջոցառումը: Նույնիսկ եթե երազանքը միանգամից չկատարվի, կարող եք հիմք գցել ապագայում դրա իրագործման համար: Հարմար պահ է համերգի, ներկայացման այցելելու, այլ մշակույթի վառ օրինակների հետ ծանոթանալու համար: Անծանոթ մարդկանց մեջ կարող եք հարազատ հոգի գտնել:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում ակտիվ գործողություններ սկսել, այդ թվում՝ սիրային ոլորտում: Ձեր մարտական տրամադրությունն օրվա ընթացքում կարող է փոխվել երազկոտության, քնկոտության, պասիվության: Բացառված չէ, որ ձեր կողքին հայտնվի մեկը, ով դեմ չի լինի օգտվել ձեր բարությունից և միաժամանակ սնվել ձեր էներգիայով: Երեկոն լավ կլինի անցկացնել այնպիսի մարդկանց միջավայրում, ովքեր կիսում են ձեր զգացմունքները, հույսերը, հիշողությունները:

Կույս

Կույսերի մոտ հնարավոր է այլ մարդկանց հետ փոխըմբռնման պակաս: Անորոշություններ հնարավոր են ինչպես քիչ ծանոթ և պատահական դեմքերի հետ շփումներում, այնպես էլ՝ մտերիմների, ամուսնու, ծնողների: Ուրիշների ցանկությունները ստիպված կլինեք ինքնուրույն գուշակել: Աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ այդ երերուն հողի վրա կոնֆլիկտ հրահրելուց: Եթե անընդհատ ցուցադրաբար նեղանաք կամ լռեք, ոչ ոք չի ցանկանա ձեր կողքին գտնվել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում հանգստյան օրերը ծրագրել՝ ելնելով ինքնազգացողությունից և այլոց առաջ պարտականություններից: Եթե ընտանի կենդանի ունեք, այն կարող է հավելյալ հոգատարություն պահանջել: Թարմ մտքերը ցանկալի է մտապահել կամ գրի առնել, քանզի հանգստյան օրերին կարող եք մնալ առանց հարմար զրուցակցի: Լավագույն պահը չէ մարդաշատ միջոցառման, նոր ծանոթության, համատեղ գործողությունների սկսման համար:

Կարիճ

Առավոտյան Կարիճներին հատուկ կլինի մռյալություն, մանրախնդրություն, անհաղորդություն, շրջակա մթնոլորտից դժգոհություն: Չարժե տրվել ընկճվածությանը, այն կարող է բացասական ազդել ձեր արտաքին տեսքի, հմայքի, նույնիսկ ինքնազգացողության վրա: Օրվա երկրորդ կեսը խոստանում է իրադրության լավացում՝ բոլոր ուղղություններով: Լավ պահ կլինի զգացմունքների արտահայտման, պասիվ հանգստի, ստեղծագործելու համար:

Աղեղնավոր

Գործերը կարող են ընթանալ այլ կերպ, քան Աղեղնավորները ենթադրում էին: Կարող են չեղյալ հայտարարվել ուղևորության, ինչ-որ հետաքրքիր միջոցառման հետ կապված ծրագրերը: Բացառված չէ, որ առաջիկա օրերը ստիպված լինեք անցկացնել տանը կամ միայնության մեջ: Մեկուսացումը կարող է հարկադրված լինել, օրինակ՝ թելադրված ընտանեկան կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ պայմանավորված ձեր ինքնազգացողությամբ:

Այծեղջյուր

Օրվա երկրորդ կեսի մթնոլորտը դուր կգա երազկոտ, պասիվ Այծեղջյուրներին: Օրվա այդ ժամերին հնարավորություն կստեղծվի մենության մեջ հանգստանալու կամ ձեզ հետաքրքրող մարդու հետ դեմ առ դեմ շփվելու: Կարող եք խորասուզվել նաև երաժշտության, ստեղծագործության, հոգևոր արժեքների աշխարհը: Բացառված չէ, որ ձեզ հրապուրի ռոմանտիկ ինտրիգը: Եթե հնարամիտ եք և լի եք էներգիայով, ձեզ կարող են հետաքրքրել գաղտնիքների բացահայտման հետ կապված զբաղմունքները:

Ջրհոս

Օրվա սկիզբը Ջրհոսների համար կարող է այնքան էլ ոգեշնչող չլինել: Մթնոլորտը կարող է գցել ձեզ ընկճվածության գիրկը, վատ ինքնազգացողություն առաջացնել, ընդգծել տոնուսի բացակայությունը: Բացառված չէ, որ ինքներդ անգիտակցաբար ձեզ համար վատ տրամադրություն ստեղծեք՝ մտածելով անհաջողությունների մասին կամ փորձելով լուծել առաջադրանքը, որն այս պահին լուծում չունի: Այս օրերին կարևոր է հետևել էմոցիոնալ դաշտին՝ խուսափելով տհաճ հիշողություններից:

Ձկներ

Ձկները հանգստյան օրերին կարող են առաջնային ուղղություն դարձնել անձնական կարիքները: Այդ դեպքում հնարավորություն կունենաք լավ քնել, վերականգնել ներքին ամբողջականությունը և արտաքին թարմությունը: Եթե անհրաժեշտություն չկա երկար հանգստի և լիակատար միայնության, երեկոյան կարող եք հանդիպման հրավիրել ձեզ հետաքրքրող անձնավորությանը կամ ընդունել նրա հրավերը: Այդ ժամանակ հաջորդ օրը միասին կանցկացնեք և կկարողանաք ձեզ համար արդիական բազմաթիվ հարցեր քննարկել: