2013 թվականի փետրվարին երգչուհի Ռիփփին հայտարարեց, որ նշանադրվում է և պատրաստվում է ընտրյալի հետ հեռանալ Հայաստանից: Էպատաժային երգչուհին որոշեց առժամանակ լռել և հարցազրույցներ չտալ: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա բաժանվել է նշանածից։


Երբ օրեր առաջ երգչուհին վերադարձավ Հայաստան, նրան նախ հրավիրեցի BlogNews.am-ի խմբագրություն. որոշեցի սուրճ հյուրասիրել և վերջում էլ նրա կարծիքը հարցրեցի՝ հավանեց սուրճը, թե՝ ոչ: Ռիփփին այսպես պատասխանեց. «Շատ լավն էր, բայց մի քիչ ջրիկ էր»:


Նշենք, որ երգչուհին Հայաստան վերադարձել է փաստաթղթերի հետ կապված ինչ-ինչ հարցեր լուծելու և հանգստանալու նպատակով:


Շարունակությունը` այստեղ: