Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս խոչընդոտների առաջ կանգ չառնել: Շարունակե՛ք փնտրտուքները, և, վերջիվերջո, ձեր առջև կշողա ճշմարտությունը: Ճկունություն դրսևորե՛ք, փորձե՛ք տարբեր ուղիներ և եղանակներ: Այսօր կարելի է պարզություն մտցնել շրջապատի հետ հարաբերություններում, հստակեցնել ֆինանսական կամ բժշկական հարցը: Հանուն գործի կարելի է աչք փակել մանր թերությունների և ժամանակավոր անհարմարությունների վրա:

 

Ցուլ

Ցուլերն անհանգստանալու կարիք չունեն, նույնիսկ շատ բարդ իրավիճակն օրվա ընթացքում կկարգավորվի: Ինչպես էլ որ դեպքերը զարգանան, ձեր հետաքրքրություններն ու ճաշակները հաշվի կառնվեն: Այսօր կփափկեն գործնական տարաձայնությունները, հետշությամբ կբավարարվեն մանր ցանկությունները: Հարաբերությունները կջերմանան ազգականների, երեխաների, սիրելի անձնավորության հետ: Ճանաչում կստանա ձեր ստեղծագործական գործունեությունը: Եթե գլուխկոտրուկը ոչ մի կերպ չի լուծվում, չարժե դրա վրա ծախսել ուժերը և ժամանակը:

 

Երկվորյակ

Խնդիրը լուծելու համար Երկվորյակներին նախ անհրաժեշտ է թուլացնել տարաձայնությունների սրությունը և աշխատել իրենց վրա: Հաջողության վրա հույս դնելը դժվար է, քանի դեռ չեք զսպել ձեր մարտական ոգին և պատրաստ չեք խելամիտ զիջումների: Դիվանագիտական հմտությունները հղկե՛ք, նախևառաջ, մերձավոր շրջապատի հետ հարաբերություններում: Դա կառուցողականության լավ փորձ կլինի և ցույց կտա, թե որքանով եք պատրաստ գլոբալ առաջադրանքներ լուծելու:

 

Խեցգետին

Խեցգետինները հեշտությամբ կհարմարվեն իրադրությունը, մտերիմներին, ընկերներին, հարևաններին: Ձեր հաջողության գաղտնիքներից մեկը կլինի անձնական հմայքը: Այսօր հնարավոր են հաջող ձեռքբերումներ տնտեսության և անձնական կարիքների համար: Ավելի դժվար կլինի լուծել գլոբալ խնդիրները՝ կապված աշխատանքի և առողջության հետ: Գործը մեռած կետից շարժելուն կխոչընդոտի տեղեկատվության կամ անհրաժեշտ մանրուքների պակասը:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում ձգտել ռազմավարական առաջադրանքների շուտափույթ լուծման: Շտապողականության պատճառով ստիպված կլինեք շատ բաներ վերակատարել: Սպասման ընթացքում փորձե՛ք հաճույք գտնել առօրյա հոգսերում, մանր ձեռքբերումներում: Այսօրվա բոլոր ընտրությունները համարժեք են, այնպես որ՝ մի՛ վախեցեք ճակատագրական սխալից, գործե՛ք այնպես, ինչպես ձեզ այս պահին դուր է գալիս: Ազատ պահին շրջե՛ք խանութներով, գուցե գտնեք ցանկալի իրը, որ վաղուց փնտրում էիք:

 

Կույս

Օրվա սկիզբը շատ Կույսերի համար դժվար կլինի, սակայն աստիճանաբար ամեն ինչ կհարթվի: Աճում է ներքին հանդարտությունը, ավելի բարեհաջող են դառնում արտաքին պայմանները: Դժվարություններին ավելի լավատեսական կնայեք: Ճգնաժամից ժամանակավոր ելք կգտնեք: Բարեհաջող փոփոխություններն ավելի շուտ կկատարվեն, եթե մտովի ավելի հանգիստ լինեք և ապավինեք ճակատագրին: Ձեր արտաքինում և պահվածքում ընդգծե՛ք յուրահատուկ գծերը, մի՛ տեղավորեք ձեզ ստանդարտների մեջ:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ընտրել ավելի քիչ դիմադրություն ունեցող գիծը: Ուժային եղանակներն այժմ ոչինչ չեն որոշում, շտապողականությունն ուղղակի իզուր էներգիա կխլի ձեզանից: Իմաստուն կգործեք, եթե ժամանակավորապես հեռանաք ստվեր, իսկ անհրաժեշտ մարդկանց հետ կապը պահպանեք հուսալի ուղիներով: Օգտակար կլինի նաև հրաժարվել ապագայի մասին մտքերից: Այդ դեպքում ժամանակ կգտնեք տնտեսական գործերի, կոսմետիկ և բուժիչ միջոցառումների համար:

 

Կարիճ

Կարիճները նորից կհամոզվեն, որ մեծ գործերը միանգամից չեն կատարվում: Օրվա իմաստն աստիճանական առաջխաղացումն է, այլ ոչ սուր թռիչքը: Հնարավորություն կա մի քանի հրատապ առաջադրանք լուծելու և դրանով իսկ գործողությունների հաջորդ փուլի համար ճանապարհ հարթելու: Տրամադրությունը կբարձրացնեն մանր հաջողությունները: Հաստատում կստանա ձեր ենթադրություններից մեկը: Կհաջողվի տարբեր ուղղությունների, աշխատանքի և անձնական կյանքի միջև օպտիմալ հավասարակշռություն հաստատել: Մի՛ սրեք վիճելի թեմաների շուրջ քննարկումները, քանի դեռ հավելյալ տեղեկատվություն չեք ստացել:

 

Աղեղնավոր

Օրը ճգնաժամից ելք է առաջարկում: Հնարավոր է, որ մի քանի տարբերակ լինի: Շատ Աղեղնավորների կօգնի արյունակից կամ հոգեպես մտերիմ անձնավորություն: Բարդ բնավորությամբ մարդիկ անսպասելիորեն կցուցադրեն իրենց բնույթի ավելի մեղմ կողմերը: Միևնույն ժամանակ, հիշե՛ք, որ այժմ ստիպված եք գնալ զիջումների, մի՛ պնդեք ձեր պայմանները, վերջնագրեր մի՛ սահմանեք: Ուշադրություն հատկացրե՛ք ցանկացած համաձայնագրի դետալներին:

 

Այծեղջյուր

Այսօր չարժե ոչ մի բան բարդացնել: Մի՛ փնտրեք նոր արկածներ, ընտրե՛ք ամենապարզ ուղին, որ ձեզ կհուշեն տրամաբանությունը և ինտուիցիան: Հնարավոր է հետաքրքրություն տրամաբանության, կոմբինատորիկայի, շփման հոգեբանության նկատմամբ: Եթե ինչ-որ բան չի ստացվում, փոխե՛ք զգաղմունքը կամ փորձե՛ք առաջադրանքի պայմաններին այլ տեսանկյունից մոտենալ: Հարաբերություններում կարևոր են բարյացակամությունը և դիվանագիտությունը: Հաջող համագործակցության հիմքը փոխշահավետ փոխզիջումն է:

 

Ջրհոս

Շատ Ջրհոսների մտքերն այսօր կպտտվեն այս կամ այն խնդրի գործնական նրբությունների շուրջ: Արտաքին հաջողությունները և պարգևներն այնքան կարևոր չեն, որքան ներքին գործընթացների ըմբռնումը: Տրամադրությունը կբարձրացնի հրատապ խնդրի հաջող լուծումը կամ ինչ-որ նյարդայնացնող գործոնի վերացումը: Արդյունավետ շփման համար անհրաժեշտ է միմյանց օգտակար ծառայություններ մատուցելու պատրաստակամությունը: Կարող է կարևոր լինել ազգականների, բժշկության, կենցաղային ծառայության ներկայացուցչի հետ շփումը:

 

Ձկներ

Օրը թույլ է տալիս հաշտեցնել հետաքրքրությունները, հարթել կոնֆլիկտը: Հաշտեցման դրդապատճառ կարող է դառնալ դուր գալու փոխադարձ ցանկությունը, ինչ-որ նյութական կամ կենցաղային նրբություն: Թե ինչպես կօգտագործվեն լավ հնարավորությունները, կախված է ձեր բնավորությունից և տրամադրությունից: Անզիջում Ձկները կարող են սկանդալային անձանց համբավ ձեռք բերել: Չարժե կեղծ հպարտության պատճառով հրաժարվել հաշտության առաջարկից, պարգևից, մատուցած անհանգստության համար փոխհատուցումից: