Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը «Հարազատ թշնամի» սերիալի ավարտից հետո այժմ ներգրավված է թատրոնում: Հեռուստասերիալի ավարտից օրեր անց դերասանուհին առաջարկ է ստացել՝ խաղալու նոր ներկայացման մեջ, որի ռեժիսորը Վարդգես Բարսեղյանն է: ESem.am-ի հետ զրույցում Տաթևիկը պատմեց, որ այժմ խաղում է Կլոդ Մանյեի «Օսկար» կատակերգության մեջ:

 

 

Այստեղ դերասանուհին մարմնավորում է տան սպասուհուն՝ Սոֆիին:

«Շատ մանրամասներ դեռևս չեմ ուզում բացահայտել, որպեսզի հանդիսատեսի համար հետաքրքիր լինի»,- ասաց Տաթևիկը ով պիեսը կարդալուց անմիջապես հետո ընդունել է առաջարկը:  

 

«Կերպարս շատ ուժեղ կին է իր տեսակով. Սոֆին ներկայացման ընդհանուր իրադարձությունների մեջ մեծ դերակատարում է ունենում»,- ավելացրեց Տաթևիկը:

 

Նրա խոսքով` խաղընկերները պրոֆեսիոնալներ են և հեռուստադիտողների կողմից սիրված:

Նոր ներկայացման պրեմիերան նախատեսված է հունիսին` Ուսումնական թատրոնում: