Խոյ

Խոյերի ցանկացած նախաձեռնություն այսօր իր մեջ վտանգ կկրի: Չափազանց ինքնավստահ մի՛ եղեք, որոշ թակարդներ կարող եք չնկատել: Նոր գործերը ձգտե՛ք չսկսել խաբեությունից կամ օրենքի խախտումից: Զգույշ եղե՛ք քիչ ծանոթ մարդկանց, նոր տեխնիկայի հետ: Արժե հետաձգել նոր փաստաթղթերի կազմման գործընթացը, կարևոր հանդիպումը: Թույլ մի՛ տվեք, որ ձեզ ներգրավեն ուրիշների ինտրիգների, կասկածելի նախագծերի մեջ: Եթե նման սցենարներից անհնար է խուսափել, նախապես ապահովագրե՛ք ձեզ:

 

Ցուլ

Ցուլերին աստղերը հիշեցնում են, որ խնդիրների լուծման ուժային եղանակները կորցնում են ակտուալությունը: Անձնական ռեսուրսները մոբիլիզացնելու փոխարեն աշխատե՛ք հարմարվել իրադրությանը: Հետաձգե՛ք նոր գործարքները, գնումները, միջնորդների և օգնականների ընտրությունը: Ապագայի ծրագրերն իրենց մեջ կարող են թաքնված ճեղքեր ունենալ: Սխալ հաշվարկների փոխհատուցումը կլինի անկեղծ շփումը, օրինակ՝ մոտ ազգականների հետ:

 

Երկվորյակ

Շատ Երկվորյակների այսօր դժվար է օբյեկտիվ գնահատել իրավիճակը և իրենց ուժերը, սակայն ժամանակը չի սպասում: Կարող է կարիք լինել պայմանագրի երկարաձգման, կրկնակի խորհրդատվության, բուժզննման, ձեզ պատկանող տեխնիկայի և սարքավորումների ստուգման: Հնարավոր է ձեզ առաջարկեն ժամանակավորապես զբաղեցնել ղեկավարի պաշտոնը կամ այլ կարևոր աշխատանք, որը կապված է ուրիշների արարքների նկատմամբ պատասխանատվությամբ: Անհարմար իրավիճակում չհայտնվելու համար առավելագույն զգոնություն դրսևորե՛ք: Խուսափե՛ք անշրջահայաց քայլերից, նվազագույն իսկ կասկածի դեպքում դադար վերցրե՛ք:

 

Խեցգետին

Օրը հաջող է Խեցգետինների համար, ովքեր նուրբ ինտուիցիա ունեն, կապված են արվեստի հետ, հանգստի մեջ են գտնվում: Սեփական բիզնեսի ղեկավարման, ուղևորությունների, վարձու աշխատանքների հետ կապված մի շարք բարդություններ կլինեն: Արգելքները հաղթահարելու համար ձեզ անհրաժեշտ կլինի լավ հոտառություն, ճարպկություն, հնարամտություն, չի խանգարի փոքր-ինչ խորամանկությունը և ծածկամտությունը: Այսօր ցանկալի չէ առաջին անգամ ղեկին նստել, գործ բռնել արտասահմանցիների կամ քիչ ծանոթ մարդկանց հետ, ծառայություններ պատվիրել, վիրահատության դիմել:

 

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս հետևել մտքի սթափությանը: Մոտ ապագան շատ լավ բաներ է խոստանում, եթե զբաղվեք գործով և չշեղվեք կասկածելի զբաղմունքներով: Մի՛ հավատացեք կանխագուշակություններին և կանխազգացումներին, եթե դրանց համար իրական հիմքեր չկան: Նոր մարդկանց անպայման ստուգե՛ք, անծանոթների առջև հոգիներդ մի՛ բացեք: Զգուշացե՛ք գործնական տեղեկատվության արտահոսքից: Տեխնիկան օգտագործելուց առաջ ճիշտ կանեք ստուգել:

 

Կույս

Կույսերին անհրաժեշտ կլինի դիվանագիտություն և զգոնություն: Հնարավոր են թյուրըմբռնումներ գործընկերների, հաճախորդների, ղեկավարության հետ: Զվարճալի պատահականությունները և սխալները կարող են ուղեկցվել ձեր կամքի դիտավորյալ շահարկմամբ, օրինակ՝ ձեզ կարող են խաբել, փորձել գայթակղել: Այսօր ցանկալի չէ որոնել գործընկերներ, հարցազրույց անցնել, զբաղվել ճշգրիտ հաշվարկներով, ցանկացած ոլորտում պատասխանատու քայլ անել: Մի՛ համաձայնեք անծանոթների կասկածելի առաջարկներին, խուսափե՛ք միջնորդի, փոխարինողի դերից:

Կշեռք

Կշեռքների առջև գրավիչ հեռանկարներ են բացվում, սակայն ցանկացած գործի ամենասկզբում անխուսափելի են ժամանակավոր դժվարությունները: Դրանց հավանականությունը զրոյի հասցնելու համար խուսափե՛ք ցրվածությունից, պատասխանատու միջոցառումներից առաջ ձգտե՛ք լավ քնել: Ճանապարհ ընկնելուց առաց մի՛ մոռացեք ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, ավտոմեքենայի վիճակը, ճանապարհային դեղատուփը: Անծանոթ տեղանքում հնարավոր են խնդիրներ ինքնազգացողության, տեխնիկայի, կապի, մեքենայի լիցքավորման, կայանման հետ կապված:

 

Կարիճ

Այսօր կտրուկ աճում է ծիծաղելի կամ հիմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը: Անխուսափելի են սխալները նոր տեխնիկայի, մեթոդիկայի, մարտավարության յուրացման փորձերում: Հիշե՛ք, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում և ամեն ինչից վախենում է: Եթե հայտնվել եք նման իրավիճակում, ողբերգություն մի՛ սարքեք և հումորով մոտեցե՛ք: Սակայն մի շարք դեպքերում նույնիսկ ամենախիզախ Կարիճներին խորհուրդ չի տրվում ռիսկի դիմել: Չարժե վտանգի ենթարկել ձեր և ձեր մտերիմների առողջությունը, սեփական կամ ուրիշի ռեսուրսները, ընդհանուր ունեցվածքը:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներն իրադարձությունների բարդ շրջան են մտնում: Կպահանջվի ուշադրություն և փորձ ճիշտ որոշումներ կայացնելու և թակարդներից խուսափելու համար: Կարող եք քննադատներ, մրցակիցներ ձեռք բերել: Բացառված չէ, որ թշնամիների ճամբար անցնի ձեր նախկին ընկերներից կամ ազգականներից մեկը: Խորհուրդ է տրվում խուսափել հրապարակային ելույթներից, պայմանավորվածություններն ամրացնելուց, քիչ ծանոթ միջնորդների ծառայություններից:

 

Այծեղջյուր

Դժվար օր է պերֆեկցիոնիստ Այծեղջյուրների համար: Այսօր դժվար է ծրագրեր կազմել, մեկի վրա հույս դնել: Նախաձեռնությունների արդյունավետությունը կնվազեցնեն ծուլությունը, ցրվածությունը, շտապողականությունը, սենտիմենտալությունը, դյուրահավատությունը, քնկոտությունը և վատ ինքնազգացողությունը: Հնարավոր են ձգձգումներ, ուշացումներ, ձեզանից չկախված պատճառներով սխալներ, անհրաժեշտ մարդկանց, փաստաղթղերի, տեխնիկայի պակաս: Չարժե բիզնես սկսել, աշխատանքի տեղավորվել, բժշկի այցելել: Սերը և կարեկցանքն ավելի լավ է արտահայտել անձնական կյանքում, այլ ոչ գործնական իրավիճակում:

 

Ջրհոս

Այսօրվա գործնական նախաձեռնություններին չափազանց հաճախ է խառնվում զգացմունքային գործոնը: Արդյունքում ավելանում է սխալների հավանականությունը: Կարող եք մոռանալ փաստաթղթերը, շփոթել ժամը, երթուղին, հասցեն: Հնարավոր են անհաջող ձեռքբերումներ: Որոշ Ջրհոսներ կբախվեն տարօրինակությունների հետ ընկերոջ կամ սիրելի անձնավորության պահվածքում: Երեխաներից չարժե բացարձակ անկեղծություն սպասել:

 

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ չեն տալիս ստանձնել առաջնորդի դերը: Նոր գործեր մի՛ ձեռնարկեք, եթե տրամադրություն չունեք կամ լավ չեք քնել: Ոչ ճիշտ գործողությունների արդյունք կարող է դառնալ հաշվարկներում կոպիտ սխալը, ունեցվածքի փչացումը,  հեղինակության թուլացումը: Չարժե սկսել  վերանորոգում, տեղափոխություն, բիզնես բացել, նստել ղեկին, հարաբերություններ պարզել: Միևնույն ժամանակ, հաջող պահ է ուսուցման համար: