Վերջին օրերին հանդիսատեսի դատին հանձնվեց «Երազանք 19:27» ֆիլմը, որտեղ իր մասնակցությունն էր ունեցել նաև երգիչ Արսեն Սաֆարյանը: Life.panorama.am-ի հետ զրուցում Արսենը պատմեց, որ ֆիլմում նկարահանվելու ընթացքն իրեն շատ է դուր եկել` հավելելով, որ հանդիսատեսի արձագանքներին դեռ շատ ծանոթ չէ:

 

«Ինձ արձագանքներ դեռ այնքան էլ շատ չեն հասել: Գիտեմ, որ մարդիկ գնում են այս ֆիլմը դիտելու ու կարծում եմ, որ մարդիկ բարի տպավորություններով են դուրս գալիս դահլիճից, բայց թե կոնկրետ ի՞նչ կարծիքի են իմ խաղի վերաբերյալ, չեմ կարող ասել, քանի որ կարծիքներ անծանոթ մարդկանցից դեռ չեմ լսել:

 

Ամեն դեպքում,  այս աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր էր: Ինձ համար կարծես երազանք լիներ ֆիլմում նկարահանվելը, քանի որ հետաքրքիր էր, թե ինչպես կստացվեր դա ինձ մոտ, իսկ արդեն նկարահանվելուց հետո հասկացա, որ սա ամենևին նման չէր մինչ այս՝ օրինակ տեսահոլովակներում նկարահանվելու հետ. ֆիլմում կա խոսք, խաղ և սա ուրիշ աշխարհ էր, ինձ շատ դուր եկավ այս պրոցեսը, եթե առաջարկներ լինեն կրկին կհամաձայնվեմ նկարահանվել»,- նշեց երգիչը ու պատմեց, որ նկարահանվելու ընթացքում նաև դժվարությունների է հանդիպել,- ամենադժվարը կոստյումով -3 աստիճան  ցրտին ժպտալով նկարահանվելն էր, կամ խաղալ այնպես, որ կեղծ չթվա»:

 

Շարունակությունը` այստեղ: