Խոյ

Օրը լավ բաներ շատ կբերի, սակայն անվճար նվերներ մի՛ սպասեք: Գերազանց պահ է դեբյուտի համար, սպորտում, խաղում կամ ստեղծագործության մեջ առաջխաղացման համար, սակայն էներգետիկ և նյութական մեծ ծախսեր կպահանջվեն: Շատ Խոյեր հոբբիի համար միջոցներ չեն խնայի: Սիրո մեջ հաջողությունները կջերմանան խանդով: Տարածված զվարճանքները կարող է ավելի թանկ լինեն, քան դուք կարծում էիք: Շատ գումար կարող եք ծախսել չնախատեսված կամ ոչ պարտադիր գնումների վրա: Եթե ձեզ հյուր են կանչել, չարժե դատարկ ձեռքով գնալ:

 

Ցուլ

Շատ Ցուլերի ուշադրության կենտրոնում կլինեն տնային հոգսերը: Եթե այցելուներ ունեք, հնարավորինս հյուրընկալ եղե՛ք: Եթե դուք եք հյուրընկալվում, փորձե՛ք ձեր ճաշակները և նախաձեռնություններն ուրիշին չպարտադրել, այլապես կարող եք վիճել տանտերերի հետ: Ձեր տանը կլինեք առանցքային դեմքերից մեկը: Կարող են պահանջվել ձեր արտիստիկ ունակությունները, խոհարարական տաղանդը, դաստիարակչի որակները: Մեդալի հակառակ կողմը կլինի հոգնածությունը: Չի բացառվում, որ չափից դուրս շատ ուտեք` հատկապես, եթե խնջույք լինի:

 

Երկվորյակ

Հաջող օր է, եթե ազատ եք գործերից և կարող եք ձեզ լիովին նվիրել հաճելի զբաղմունքներին: Իրադարձությունների հաջող զարգացումը կօգնի փոխհատուցում ստանալ ծախսած գումարների կամ նյարդերի համար: Կարող եք նաև շռայլ նվեր կամ ուշադրության գեղեցիկ ժեստ ստանալ: Կին Երկվորյակները կարող են փայլել իրենց հմայքով և ծածկել մրցակցուհիներին: Լավ օրեր են սիրավեպ զարգացնելու համար: Հնարավոր են երեխաների հետ կապված հոգսեր:

 

Խեցգետին

Օրը բարեհաջող է նվերներ, շքեղ ապրանք, նորաձև հագուստ ձեռք բերելու համար: Որոշ Խեցգետինների համար ակտուալ կլինի ապագայի համար ներդրում անելու հարցը: Արժե միջոցներ ներդնել ցանկալի նվաճումների համար նյութեր և գործիքներ ձեռք բերելու, տաղանդների ընդհանուր զարգացման, կոլեկցիոն իրերի, արձակուրդի համար: Ծնողներին խորհուրդ է տրվում մտածել երեխաների կրթության համար երկարաժամկետ ներդրումների մասին: Հեռատես եղե՛ք: Ծախսերին հոգեպես ավելի պատրաստ կլինեք, եթե անհրաժեշտ ամեն ինչ արդեն գնել եք:

 

Առյուծ

Դուք շատ բան ունեք և ցանկանում եք ավելին ունենալ: Չափը ճանաչե՛ք ձեր պահանջներում կամ պատրաստ եղե՛ք վճարել դրանց կատարման համար: Հանգիստը մի՛ վերածեք հաջողության հետևից վազքի: Վայելե՛ք ձեզ հասանելի բարիքները: Դրանք այժմ քիչ չեն: Լավ օր է տոնախմբության, բենեֆիսի, ներկայացումներ այցելելու համար: Կրքերը կարող են բորբոքվել: Շատ Առյուծներ կարող են և՛ պաշտամունքի, և՛ խանդի առարկա լինել: Հաջող պահ է գեղեցկության սրահ այցելելու, հագուստ և աքսեսուարներ ձեռք բերելու համար: Անցանկալի են վեճերը, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, շատ ուտելը:

 

Կույս

Ակտիվ հանգստի օր է: Եթե բացառեք արտաքին ծանրաբեռնվածությունները, ձեզ սպասվում է ներքին ստեղծագործական մեծ վերելք: Շատ Կույսեր իրենց նկրտումների իրականացման համար ստիպված կլինեն օգտագործել թաքնված պահուստները: Գերազանց պահ է ձեր չգնահատված տաղանդները բացահայտելու համար: Արթնացած էներգիան կարելի է ներդնել տնային գործերում, զվարճանքներում, ոչ պաշտոնական նախաձեռնություններում: Կյանքի գործունյա հատ

 

Կշեռք

Այսօրվա հաճույքներն էժան չեն, սակայն դուք մտահոգվելու կարիք չունեք: Հնարավոր է, որ ձեզ իրենց հովանավորության տակ առնեն ընկերները: Եթե դուք ազդեցիկ դեմք եք, ապա ինքներդ կարող եք նման ծառայություններ մատուցել ուրիշներին: Շատ Կշեռքներ լավ ժամանակ կանցկացնեն հիմնարկի հաշվին: Հիանալի օր է կորպորատիվ միջոցառումների, համերգների, ռոմանտիկ արկածների համար: Մի՛ կապվեք խանդոտների և սկանդալիստների հետ:

 

Կարիճ

Շատ Կարիճների համար այսօր շարժիչ ուժ կհանդիսանա մրցույթում հաղթելու, ընտրյալների շրջան մտնելու, վաստակած ծափահարությունների, պարգևատրությունների արժանանալու ձգտումը: Հնարավոր է, որ ուրիշների նկատմամբ ձեր գերազանցությունը ցանկանաք լուռ ապացուցել, և դրա համար ձեզ բավական կլինի հոգեկան բավարարվածությունը: Ամեն դեպքում, որքան ուժեղ է ձեր ցանկությունը և որքան ավելի կրքոտ անձնավորություն եք, այնքան ձեր օրն ավելի լարված կլինի: Պատրաստ եղե՛ք ինչ-որ բան զոհաբերել ձեր հավակնոտ ծրագրերի համար:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում չհրաժարվել հանրության խնդրանքով կատարել իրենց լավագույն դերերից մեկը: Ձեր բոլոր ջանքերը կփոխհատուցվեն և էներգիայի գերազանց լիցք կստանաք: Աչք մի՛ փակեք խոչընդոտների վրա, սակայն ոչ էլ չափազանցրեք դրանք: Այսօր դուք պատրաստ եք հաղթահարել ցանկացած պատնեշ` շնորհիվ ձեր հայտնիության և հեղինակության: Ձեր հովանավորներից մեկը կարող է չափազանց մեծ հաշիվ պահանջել իր ծառայությունների համար, սակայն առանց աջակցության չեք մնա:

 

Այծեղջյուր

Հիանալի օր է, եթե առողջությունը ձեզ չի դավաճանում: Կարող եք ընդլայնել ինչ-որ բանի մասին ձեր պատկերացումները, գովազդել ձեր տաղանդը և ունակությունները: Շատ Այծեղջյուրներ սիրային էյֆորիա կամ ստեղծագործ երևակայության ներհոսք կունենան: Չարժե տարվել հոգնեցուցիչ զբաղմունքներով, եթե ձեր ֆիզիկական վիճակն այնքան էլ մխիթարիչ չէ: Հնարավոր է անհանգստություն զգաք աղմուկից, անկարգությունից, վառ լույսից, սուր հակադրություններից:

 

Ջրհոս

Ջրհոսները գերազանց օր կանցկացնեն, եթե ճիշտ ընկերախումբ ընտրեն: Մեծ ուրախություն կպարգևի երեխաների, սիրելի անձնավորության, համախոհների խմբի հետ անցկացրած ժամանակը: Մեծ է հավանականությունը նոր աշակերտներ կամ ձեր արտակարգ տաղանդի երկրպագուներ ձեռք բերելու: Եթե ուժերն արդեն սպառվում են, չարժե զբաղվել վերանորոգմամբ, կենցաղային, գյուղատնտեսական հոգսերով, մենամարտի բռնվել ավելի ուժեղ հակառակորդի հետ, ամուսնու հետ վեճեր սադրել:

 

Ձկներ

Օրը լավ անցկացնելու համար Ձկներին ամուր հիմք է անհրաժեշտ: Այն ստեղծել կօգնի առողջական լավ վիճակը, տան բարյացակամ մթնոլորտը, անսպասելի հաճելի իրադարձությունը: Եթե տրամադրություն չունեք կամ վատառողջ եք, իմացե՛ք ընկերներին, երեխաներին, տնեցիներին զիջումներ անելու չափը: Դուք իրավունք ունեք հրաժարվել առաջարկվող բարիքներից և ընտրել զվարճանալու ձեր եղանակը: Սակայն չարժե որևէ մեկի տոնը փչացնել` վերջնագրեր ներկայացնելով և հարաբերությունները խզելով: Մտերիմներին և ընկերներին հիշեցրե՛ք, որ իրենց շատ եք սիրում: