Երգչուհի Ջուսը դեռևս մարտ ամսին ֆոտոշարք է անցել՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին և ամբողջական ֆոտոշարքն առաջինը ESem.am-ին է տրամադրել՝ պատմելով որոշ մանրամասներ: Ի դեպ, Ջուսը շեշտեց, որ ֆոտոշարքը բաց տեսարաններով չէ:

 

«Բոլորը հարցնում են, արդյոք ֆոտոշարքը բաց է: Իրենց թվում է, այն ինչ ես եմ ներկայացնում, պետք է բաց լինի, սակայն ասեմ, որ թեմատիկ լուսանկարներում ես հայկական տարազով եմ»,-ի սկզբանե հայտնեց երգչուհին:«Եղեռնին նվիրված ֆոտոշարք ունենալու գաղափարն իմն է: Որոշեցի այդ թեմատիկայով լուսանկարներ անել ու այն նվիրել բոլոր նրանց, ովքեր անցել են այդ վշտի միջով,-պատմեց երգչուհին և ավելացրեց,- Մայրիկիս կողմից նախապապս ևս տեսել է Ցեղասպանություն: Նրա անունը Մեղրիկյան Տիգրան է. նրա ծնողներին սպանել են, իսկ ինքը՝ մի կնոջ փեշի տակ մտնելով՝ կարողացել է փրկվել ու հասել Սուխում քաղաք»:Երգչուհու նոր ֆոտոշարքն իրականացրել է սկսնակ լուսանկարիչ Ռոսեննը, ով էլ զարգացրել է Ջուսի մտահղացումն ու սիմվոլիկ ֆոտոներ արել:

 

Ջուսի խոսքով՝ բացի անմոռուկից, ֆոտոշարքում օգտագործել են նաև նուռ, սուր: «Նուռը հայն է, իսկ սուրը՝ թուրքը: Այդ ամենը կտեսնեք ֆոտոշարքում»,-հավելեց երգչուհին:Ջուսի և Ռոսեննի համատեղ աշխատանքն իրականացվել է Բուսաբանական այգում և ստուդիայում: «Հիմնականում լուսանկարներն արվում են Ծիծեռնակաբերդում, կամ մարդիկ իրենց մարմնին, նկարների վրա գրում են Ցեղասպանություն, սակայն մենք որոշեցինք այլ ձևով ներկայացնել մեր վիշտը»,-հայտնեց նա ու ավելացրեց, որ օգտագործված ահեստական արյունը երկու օր չի մաքրվել իր ձեռքերից ու բոլորը կարծել են, թե երգչուհուն ինչ որ բան է պատահել.-«Երկու օր արյունոտ ձեռքերով ման էի գալիս. բոլորը հարցնում էին, թե դա ինչ է»:

 

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը

 

Ֆոտոշարքը` ստորև.