Մարտի 6-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Իրինա Ալեգրովայի համերգը, որի կազմակերպիչը "Forpostart փրոդաքշն"-ն է: BRAVO.am-ը զրուցել է ընկերության հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանի հետ, որը մի շարք մանրամասներ է պատմել երգչուհու սպասվելիք մենահամերգից, նաեւ մայիսին կայանալիք շոուին վերաբերող փակագծեր է բացել: 


Իրինա Ալեգրովան Երեւանում մենահամերգ ունեցել է 2012 թվականին` հրաժեշտի համերգային շրջագայության ընթացքում, որը եւս մեր ընկերությունն էր կազմակերպել:


 Նա որոշել էր բեմին հրաժեշտ տալ, սակայն երկրպագուների ցանկությամբ նրա պրոդյուսերները կրկին համերգային շրջագայություն են նախաձեռնել, այս անգամ “На бис” խորագրով: Ալեգրովայի երգացանկը շատ մեծ է. այս համերգին կկատարի ինչպես իր հայտնի երգերը, այնպես էլ նոր մի քանի երգ: Հանդիսատեսին սպասվում է նոր շոու-ծրագիր:


Երգչուհին Երեւան կժամանի իր բավական մեծ թիմի հետ` շուրջ 23 հոգով: Ցավոք, նրա գրաֆիկը խիտ է, չի հասցնի ժամանակ հատկացնել տարբեր վայրեր այցելելուն, քանի որ հաջորդ համերգը մարտի 8-ին է` Սանկտ-Պետերբուրգում: Նա շատ պատասխանատու է, համերգից առաջ մի քանի ժամ փորձ է անում, կարեւորում է տեխնիկական մասի ապահովումը` բարձրակարգ լուսային էֆեկտներն ու ձայնի որակը, որ անկախ նստատեղից յուրաքանչյուր հանդիսատեսի համար հավասար տեսանելիություն եւ հնչողություն լինի:  

Իրինա Ալեգրովան

Շարունակությունը` այստեղ: