ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանը փետրվարի 11-ց 16-ը պատրաստվում է «Forbidden Saints» խմբի հետ համերգներով հանդես գալ Շվեյցարիայում: Նաև, շուտով ավարտին կհասցնի երկու ստեղծագործությունները:

 

«Նոր ստեղծագործություններ են՝ գրված հատուկ ինձ համար: Մեկն ինձ նվիրել է իմ ընկերը՝ երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը (ռոմանսների Արսենը-Life.panorama.am-), մյուսը նվեր եմ ստացել Արմեն Ալեքսանյանից: Ձայնագրվել եմ սիմֆոնիկ նվագախմբի հետ:

 

Ձայնագրություններին մասնակցել են աշխարհահռչակ երաժիշներ. շեփորահար Ռամոն Ֆրորեսն է նվագել, հարվածային գործիքների վրա նվագել է Արչի Պենիան, ով 3 գրեմմի է ստացել: Ի դեպ, նա նվագում է նաև Շակիրայի բենդում: Հավանաբար, 10-15 օրից վերջնականորեն պատրաստ կլինեն ստեղծագործությունները: Միանշանակ, պետք է նաև տեսահոլովակներ նկարահանեմ այս կատարումների համար»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դուդուկահարը:

 

Շարունակությունը` այստեղ: