Հույն երգիչ Դեմիս Ռուսոսի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին Աթենքի Առաջին գերեզմանատանը, որտեղ հանգչում են երկրի բազմաթիվ հայտնի մարդիկ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ռուսոսը հունվարի լույս 25-ի գիշերը մահացել է Աթենքի կլինիկաներից մեկում: Նա 68 տարեկան էր: