BlogNews.am-ը գրում է.


Հոգեբանները պնդում են, որ ստորև ներկայացվող 36 հարցերն օգտագործելով՝ յուրաքանչյուրին կարող եք  ստիպել սիրահարվել։ Հարկ է նշել, սակայն, որ որքան էլ պարզ թվա, դա անելն այնքան էլ հեշտ չէ։

Հարցերը բավականին նուրբ են սկսվում. «Կցանկանայի՞ր հայտնի լինել» «Ո՞րն է քեզ համար կատարյալ օրը» կամ «Ե՞րբ էր վերջին անգամ, որ երգել ես ինքդ քեզ համար»։ Սակայն շուտով դրանք ավելի անձնական են դառնում։ «Գաղտնի կանխազգացում ունե՞ս այն մասին, թե ինչպես պետք է մահանաս», «Ինչպիսի՞ն են մայրիկիդ հետ ունեցած փոխհարաբերությունները»։ Գաղափարը կայանում է նրանում, որ ընդհանուր խոցելիության, մտերմության մթնոլորտ առաջանա, որտեղ էլ հենց ծաղկում են ռոմատիկ հարաբերությունները (թեև միմյանց առաջ ամենամութ մտքերը բացելը ամիսներ կարող է պահանջել, եթե, իհարկե, դրանք երբևէ բացահայտվեն)։ 


Այս 36 հարցերը, որոնք հրապարակվել են հոգեբան Արթուր Աարոնի հետազոտության մեջ, կոչվում են «Միջանձնային մտերմության փորձնական արարում»։ 
Այսպես նա փորձարկել է այն տեսությունը, որ հնարավոր է երկու մարդկանց ստիպել սիրահարվել՝ նրանց հնարավորություն տալով կիսվել իրենց ինտիմ մտքերով ու հիշողություններով։ Սա ապացուցելու համար նա 52 անծանոթ զույգերի համոզեց մասնակցել փորձարկմանը։ Մասնակիցները, տարբեր դռներով ներս մտելով սենյակ, նստել են դեմ դիմաց ու սկսել փորձարկել հարցերը (փորձարկումից վեց ամիս անց երկու զույգ ամուսնացան ու իրենց հարսանքին հրավիրեցին փորձարկման բոլոր մասնակիցներին)։ 


Աարոնի հարցերն առաջին անգամ հրապարակվել են 1997թ-ին, սակայն դրանք կրկին հայտնի դարձան համալսարանական պրոֆեսոր Մենդի Լեն Քաթրոնի կողմից՝ «New York Times»-ում հրապարակված հոդվածի շնորհիվ։ Նա փորձել էր հարցերով սեփական փորձարկումն իրականացնել իր ծանոթներից մեկի հետ։ Արդյո՞ւնքը. նրանք սիրահարվեցին։ 
Աարոնի գիտափորձը սակայն ևս մեկ՝ վերջին տարր է պահանջում. երկու մասնակիցները պետք է չորս րոպե լուռ նայեն միմյանց աչքերին։ 


Դե ինչ, մնում է գտնել մեկին, ով կհամաձայնվի մասնակցել այս փորձարկմանն ու միասին փորձել այս հարցերը։

 

Շարունակությունը` այստեղ: