Esem.am-ը գրում է.

 

«Ամանորը մեր անբաժան ընտանիքում». այսպես է կոչվում կատակերգական ֆիլմը, որը ցուցադրվեց ամանորի գիշերը Հանրային հեռուստաընկերության եթերում: Ռեժիսորը Արկա Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը` Ռուդիկ Տեր-Գալստյանը: 11-ամյա երգչուհի և հաղորդավարուհի Մերի Քոչարյանը նույնպես նկարահանվել է տոնական ֆիլմում: «Ֆիլմի պրեմիերայից հետո բազմաթիվ զանգեր եմ ստացել: Անչափ ուրախ եմ, որ հանդիսատեսը ինձ ընդունեց նաև որպես դերասանուհի»,- նշում է Մերին:

 

Ֆիլմը Երևանում բնակվող Արամյանների ընտանիքի մասին է` սկսած Շահանե տատիկից, որը Խորհրդային Միության տարիներին եղել է շրջկոմի քարտուղարի տիկինը, վերջացրած թոռնիկներով, ովքեր համացանցի և ժամանակակից տեխնոլոգիաների մոլի երկրպագու են: «Նկարահանումները անցան շատ ուրախ: Նույնիսկ մեկ ամբողջ գիշեր մենք բոլորով մնացել էինք նկարահանման տաղավարում և չնայած, որ բոլորս հոգնել էինք և ցանկանում էինք քնել, այնուամենայնիվ շարունակեցինք նկարահանումները ողջ գիշեր»,- պատմում է փոքրիկ Մերին:

 

Շարունակությունը` այստեղ: