Aroxj.am-ը գրում է.


Երեկոյան ուտելը գիրացնում է, թե ոչ: Արդյոք հնարավոր է նիհարել, եթե չես ուտում երեկոյան 6-ից հետո: Դիետելոգների մոտեցումները այս հարցում փոքր-ինչ տարբեր են, սակայն հիմնականում բոլորը կարծում են, որ երեկոյան ընթրիքը անհրաժեշտ է: Ավելին, եթե երեկոյան չեք ընթրում, ապա հավանականությունը մեծ է, որ հաջորդ օրը նախաճաշին չափից շատ կուտեք, ինչն էլ իր հերթին կնպաստի գիրացմանը ու ավելորդ քաշին: 


Բացի այդ, ըստ դիետոլոգների, երբ երեկոյան չեք ուտում, իսկ առավոտյան սովի պատճառով չափից շատ եք սնվում խանգարվում է նյութափոխանակությունը, ամբողջ օրվա ընթացքում աղեստամոքսային տրակտը ծանրաբեռված է լինում:


Արդյոք պետք է ուտել քնելուց առաջ

Դիետոլոգները նշում են, որ քնելուց առաջ հարկավոր է սնվել, բայց սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 2-3 ժամ առաջ: Միաժամանակ ընթրիքը անհրաժեշտ է , որպեսզի հաջորդ օրը սովի զգացողությունը չստիպի ձեզ անընդհատ ուտել: Որոշ դիետոլոգների կարծիքով, երեկոյան 6-ից հետո ուտելը նույնիսկ անհրաժեշտություն է: Նրանց կարծիքով, երբ չեք ուտում օրգանիզմը ավելի քան 12 ժամ մնում է առանց սննդի, ինչը վնասակար է առողջությանը և կարող է հանգեցնել օրգանիզմի հյուծման: 


Շարունակությունը` այստեղ: