PressIdent.am-ը գրում է. Մեր օրերի լավագույն դերասաններից Տիգրան Ներսիսյանը ժամանակ գտավ և պատասխանեց մեր բլից հարցմանը: Ու թեև նրա պատասխաններում երևում է մտածմունք, հիասթափություն, բայց և միևնույն ժամանակ սեր և ուժ: Կարդացեք նաև դուք և պարզեք, թե անցնող տարին ինչպիսին էր բազմաթիվ դերեր մարմնավորած, բայց իրական կյանքում դիմակներին ու խաղերին դեմ մի մարդու, անհատականության համար:

 

 

 

-Տարվա ամենակարևոր պահը...

- ԵՐԲ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ և ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱԴԱՐ ՏՐՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ:

Ի՞նչն էր ինձ առանձնապես ոգեշնչում այս տարի։

 - ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՈՉ ՄԻ ԲԱՆ:

Տարվա ամենակարևոր նորությունը։

 - ԹԱՏՐՈՆԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԼՈՒՐԸ:

Տարվա հիմնը։

-  ՀԱՆԵՑԵՔ ՁԵՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ, ՈՐ ԳԵԹ ՄԻ ՔԻՉ ԴՅՈՒՐԻՆ ՇՆՉԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՔ:

Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։

 - ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ. ՀԱՏԻԿ ԱՌ ՀԱՏԻԿ:

Ի՞նչն էր առավել բարդ ինձ համար։

- ՀԱՄԲԵՐԵԼ, ԼՌԵԼ ԵՎ ՉԽՈՍԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ ԵՎ ՇԱՏ ԴԱԺԱՆ:

Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։

-ՄՈՒԳ ԿԱՊՈՒՅՏ, ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ՎՐԱՆ ՄԵԿ ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾ:

Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզենայի միշտ հիշել։

- ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ «ՌԻՉԱՐԴ ԵՐՐՈՐԴ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ և ՊՐԵՄԻԵՐԱՆ:

Ո՞ր բառն եմ ես առավել շատ օգտագործել այս տարի։

 - ԱՅ ՔԵԶ ԲԱՆ 

 

 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ